• Latest news

Դեղամիջոցների դրոշմապիտակավորումը դեղարտադրողների համար մի շարք խնդիրներ է ստեղծել

19 դեկտեմբերի, 2014  15:52

Դեղամիջոցների դրոշմապիտակավորումը դեղարտադրողների եւ ներմուծողների համար մի շարք բավական լուրջ խնդիրներ է ստեղծել: Այս մասին լրագրողներին Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանն է ասել՝ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ դեղարտադրողները եւ ներմուծողները ստիպված են բավական շատ ժամանակ եւ ռեսուրս մատնել՝ դրոշմապիտակները դեղերի տուփերի վրա փակցնելով:

Այս ամենը, ինչպես եւ նախկինում կանխատեսվում էր, բարձրացնում է դեղերի գինը ոչ թե 2-5 դրամի չափով, այլ՝ շատ ավելի: Բանն այն է, որ դրոշմապիտակավորումը դեղարտադրողների եւ ներմուծողների համար մի շարք նոր ծախսեր է ստեղծում. նրանք ստիպված են նոր աշխատակիցներ վերցնել՝ դեղերի վրա դրոշմապիտակները փակցնելու համար, նրանց աշխատավարձ վճարել: Բացի այդ, նոր պահեստային տարածքներ են անհրաժեշտ, քանի որ դրոշմապիտակավորումն իրականացնելու համար պետք է դեղամիջոցների արկղերը դուրս բերել պահեստից (ի դեպ, փաթեթավորման մասին օրենքը խախտելով), տեղափոխել այն մեկ այլ տարածք, բացել արկղերը, դրոշմապիտակավորել դեղամիջոցների տուփերը, հետո նորից շարել դրանք արկղերի մեջ: Այս բոլորը բավական շատ ժամանակ է պահանջում: Ահա թե ինչով են ստիպված լինում զբաղվել դեղագործական կազմակերպությունները, որոնք կարող էին իրենց ժամանակը այլ՝ ավելի կարեւոր բաների վրա ծախսել:

Այս ամենի հետեւանքով նաեւ դանդաղում է դեղամիջոցների առաքումը դեղատներին եւ հիվանդանոցներին. եթե նախկինում հիվանդանոցից եկած պատվերն իրականացնելու համար շատ քիչ ժամանակ էր անհրաժեշտ, ապա այսօր դրոշմապիտակավորման պրոցեսն այս գործընթացը նկատելիորեն ձգձգում է:

Շատ վատ է նաեւ այն, որ դրոշմապիտակը տուփին կպցնելու համար արտադրողները ստիպված են խախտել դեղի արտադրության փակ ցիկլը, որը, ըստ GMP ստանդարտների, խախտել չի կարելի: Այս ամենը կարող է խնդիրներ ստեղծել՝ Հայաստանում արտադրված դեղամիջոցները այլ երկրներ արտահանելիս: Բացի այդ, դրոշմապիտակավորված դեղամիջոցը կարող է նաեւ մերժվել այլ երկրների կողմից, քանի որ այնտեղ դեղի տուփը այլ տեսքով է գրանցված՝ առանց դրոշմապիտակի:

Սամվել Զաքարյանը հիշեցրել է նաեւ, որ դեղամիջոցների դաշտը բավական թափանցիկ եւ խստորեն վերահսկվող է, եւ հասկանալի չէ, թե ինչու եւ ինչպես են դեղամիջոցները հայտնվել շամպունների եւ լիմոնադների հետ մի շարքում:

Դրոշմապիտակավորման կողմնակիցները պնդում են, որ Հայաստանի դեղագործական ոլորտում 20% ստվեր կա: Սամվել Զաքարյանի խոսքով՝ ոլորտի տարեկան շրջանառությունը մոտ 100 միլիոն դոլարի չափ է, որի 20% ստվերը մոտ 20 միլիոն դոլար է կազմում: Պատմության մեջ դեռ ոչ մի երկրում չի հաջողվել ստվերը երեք տոկոսից ավել կրճատել: Եթե Հայաստանում իրոք կա 20% ստվեր եւ այն 3%-ով կրճատվի, մոտ 4-4.5 միլիոն դոլարի շահույթ կլինի: Սամվել Զաքարյանը հիշեցնում է, որ այդ շահույթը ստանալու համար դրոշմապիտակավորման վրա պետությունը 1-1.2 միլիոն դոլար է ծախսում: Այսինքն, շահույթը ընդամենը 3 միլիոն է ստացվում, բայց դա էլ՝ եթե իրոք այդպիսի ստվեր կա, որը դեռ փաստ չէ: Արդյո՞ք արժե այդ 3 միլիոնի համար այդքան ռեսուրսներ վատնել եւ դեղարտադրողների եւ ներմուծողների կյանքը դժվարեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել