• Latest news

Չե՞ք կարող մեկ ոտքով կանգնել. դա մտահոգիչ ախտանշան է

23 դեկտեմբերի, 2014  18:50

Փորձեք 20 րոպե մեկ ոտքով կանգնել։ Չի՞ ստացվում։ Նշանակում է՝ Ձեզ մոտ կաթվածի հավանականությունը բարձր է։

Ճապոնացի գիտնականները միջինը 67 տարեկան 1400 տղամարդու եւ կնոջ շրջանում հետազոտություն են իրականացրել։ Մասնակիցներին խնդրել են մի քանի րոպեով մեկ ոտքով կանգնել, եւ շուտով պարզ է դարձել, որ նրանք, ովքեր 20 վայրկյանից ավել չեն կարողանում կանգնել, ավելի հակված են կաթված ստանալու հավանականությանը կամ էլ արդեն հասցրել են ոչ ուժեղ կաթված ստանալ։

Այդպիսի «փոքրիկ կաթվածներն» այնքան էլ անվնաս չեն, ինչպես առաջին հայացքից են թվում։ Դրանք հետագայում կարող են տկարամտության կամ մտավոր ունակությունների զգալի նվազման պատճառ դառնալ։ Ահա թե ինչու հետազոտության հեղինակ Յասուհարու Տաբարան պնդում է, որ մեկ ոտքով 20 վայրկյանից ավել կանգնել չկարողացող մարդիկ  հետագա խնդիրներից խուսափելու համար ավելի մեծ ուշադրություն են պահանջում։

Մեկ ոտքով հավասարակշռությունը պահել չկարողացող մարդկանց մոտ բարձր է նաեւ իշեմիկ կաթվածների հավանականությունը, որի ժամանակ արյան մատակարարումը դեպի ուղեղ արգելափակվում է խցանված անոթների պատճառով։

Վատն այն է, որ երբեմն այդպիսի կաթվածի թեթեւ ձեւերը հիվանդի մոտ ոչ մի ախտանշան չեն առաջացնում։ Հետազոտության հեղինակների խոսքով հենց մեկ ոտքով հավասարակշռությունը պահելու համար առաջարկվող թեստը կարող է օգնել՝ ախտորոշելու ուղեղի արյան շրջանառության խնդիրները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է