• Latest news

Ժամանակը չի բուժում «կոտրված սրտի համախտանիշը». գիտնականներ

24 դեկտեմբերի, 2014  11:47

Աբերդինա համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ այնքան էլ արագ չեն վերականգնվում սթրեսային կարդիոմիոպաթիայից կամ այսպես կոչված «կոտրված սրտի համախտանիշից», ինչպես նախկինում էր համարվում։

Տակոցուբո կարդիոմիոպաթիան կամ սթրեսային կարդիոմիոպաթիան (կոտրված սրտի համախտանիշը) առաջին անգամ ախտորոշվել է Ճապոնիայում 1990 թ.։ Այդ հիվանդության նախանշանները նման են սրտի կաթվածի նշաններին, բայց «կոտրված սրտի համախտանիշի» դեպքում զարկերակների խցանում տեղի չի ունենում։

Սթրեսային կարդիոմիոպաթիան կարող է առաջանալ սուր էմոցիոնալ այնպիսի սթրեսներից, ինչպիսիք են մտերիմ մարդու մահը, ամուսնալուծությունը կամ ցավալի բաժանումը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։ Ինֆարկտի հավանականությունը կրկնապատկող այս համախտանիշը հիմնականում կանայք ունեն։

«Կոտրված սրտի համախտանիշ» ունեցած նոր հետազոտության մասնակիցները հայտնել են, որ ամբողջովին վերականգնվել են մի քանի օրում կամ շաբաթում։ Սակայն հետազոտողները պարզել են, որ իրականում վերականգնումը կարող է 4 ամսից ավել տեւել։ Բացի դրանից, կարդիոմիոպաթիան բացասական հետեւանքներ ունի։

Կամավորները չեն կարողացել ծանրաբեռնված գործունեությամբ զբաղվել կամ աշխատանքի վերադառնալ շնչառությունը եւ արյան շրջանառության գործընթացը դժվարեցնող սրտի հիպերտրոֆիայի եւ ռիթմի պատճառով։ Մի քանի հիվանդներ շարունակել ել վատ զգալ մի քանի ամիս անց եւս՝ անկախ սրտային խնդիրների տեսանելի բացակայության։

Գիտնականները պլանավորում են շարունակել մասնակիցների զննումը եւ պարզել՝ հնարավոր է արդյոք ամբողջական վերականգնումը։ Ավելի վաղ Սուրբ Գեորգիի համալսարանի գիտնականները պարզել են, որ 60 տարեկանից բարձր 10 000 մարդուց 16-ը զուգընկերոջ մահից հետո 30 օրվա ընթացքում ինֆարկտ կամ ինսուլտ է ստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է