Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգո Մորս քաղցկեղի կենտրոնի վիրաբույժները մի տղամարդու ոտքից 27–կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել: Այս գործընթացը, որը նախկինում երբեւէ չէր կատարվել, փրկել է հիվանդի կյանքը:
Դաունի համախտանիշով Մաթյու Քյուրեշին առաջին անգամ աճող ուռուցքը նկատել է ութ տարի առաջ, բայց բժիշկները չէին կարող վիրահատել նրան, որովհետեւ հիվանդը Եհովայի վկա էր եւ, հետեւաբար, չէր ընդունում արյան փոխներարկումը: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով KGTV-ին:
Սակայն 37-ամյա տղամարդը ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը, երբ քայլել այլեւս հնարավոր չէր:
Բժիշկները մշակել են ուռուցքի հեռացման մի գործընթաց, որը կատարվում է առանց արյան փոխներարկման: Վիրաբույժների թիմն արմատից հեռացրել է ուռուցքը եւ ձգողականության ուժի շնորհիվ կանխել ՝ արյունահոսությունը: Բժիշկները վիրահատության այս նոր ձեւը պլանավորում են փորձարկել նաեւ նմանատիպ ուռուցք ունեցող եւս երկու հիվանդի վրա:
Նշենք, որ ուռուցքը չարորակ չի եղել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր