• Latest news

Ինչո՞ւ է առավոտյան ձայնը խռպոտ լինում

21 հունվարի, 2015  10:34

Առավոտյան արթնանալիս մեր ձայնը սովորաբար խռպոտ է լինում: Ոմանց դա դուր է գալիս, ոմանք էլ պարզապես օրվա այդ պահին չեն ցանկանում խոսել: Իրականում մեր վաղորդյան խռպոտ ձայնի համար մի քանի պատճառներ գոյություն ունեն:

Առավոտյան խռպոտ ձայնը չպետք է շփոթել ձայնալարերի խնդրի կամ էլ բորբոքված խռչակի պատճառով առաջացած խռպոտության հետ: Այն լավ գիշերային հանգստի անխուսափելի արդյունք է: Քնելու ընթացքում մեր կոկորդի հյուսվածքները հեղուկ են հավաքում: Այն նաեւ մեր աչքերին ստիպում է ուռչել, երբ արթնանում ենք: Քնած ժամանակ ձայնալարերի չօգտագործումը եւս նպաստում է լորձի առաջացմանը: Քնելու ընթացքում բերանով շնչող մարդիկ արագորեն չորացնում են իրենց ձայնալարերը: Լորձի բացակայությունը խոչընդոտում է մեր ձայնալարերի միասին շարժվելուն, որն էլ ստեղծում է ձայնի նորմալ կամ ավելի բարձր մակարդակը:  Սրանք առաջնահերթ պատճառներն են:

Ստամոքսաթթվի հոսքը դեպի կերակրափող եւս առավոտվա խռպոտ ձայնի պատճառ կարող է լինել: Քնելուց առաջ շատ ուտելը կամ կծու սնունդը կարող է սաստկացնել այս խնդիրը: Գլուխը բարձր պահած քնելը եւս մեկ լուծում է: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ առավոտյան լիմոնի հյութով սենյակային ջերմաստիճանի երկու բաժակ ջուր խմել: Ընդ որում, այն պետք է խմել նախքան առավոտյան թեյը կամ սուրճը, որոնք կարող են կոկորդն էլ ավելի չորացնել: Առավոտյան ցնցուղի տաք եւ խոնավ օդը եւս կարող է հանգստացնել կոկորդի մկանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է