• Latest news

Twitter-ը կարող է կանխագուշակել սրտի հիվանդություննե՞րը

23 հունվարի, 2015  16:57

Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները պնդում են, որ Twitter սոցիալական կայքը կարող է կանխագուշակել սրտի հիվանդությունները, ընդ որում ավելի լավ եւ ավելի ճշգրիտ, քան հայտնի ռիսկային գործոնների անալիզը։

Ինչպես նշվում է Psychological Science ամսագրում, սրտի հիվանդությունների կանխագուշակման համար  կարելի է օգտագործել Twitter-ում տեղադրված հրապարակումները։  Գիտնականները դրա համար բառերի ֆիլտրեր եւ տարբեր ալգորիթմներ են օգտագործել՝ «քաղհան» անելով ոչ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ թողնելով միայն բացասական էմոցիաներ պարունակող թվիտները։ Այնուհետեւ հետազոտողներն ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ սրտի հիվանդությունների վերաբերյալ ստացված տվյալների վիճակագրությունն են համեմատել։

Պարզվել է՝ բացասական էմոցիաներ պարունակող (օրինակ՝ զայրույթ, նեղսրտություն եւ անհանգստություն) թվիտներն ուղղակիորեն փոխկապակցված են սրտի հիվանդություններից մահացության  բարձր գործոնի հետ։  Ինչպես հայտնի է, բարկությունը եւ չարությունը նպաստում են սթրեսի հորմոնների արտադրմանը, որոնք սրտի հիվանդություններ են առաջացնում։ Ինչ վերաբերում է դրական հույզերին, ճիշտ հակառակն է պարզվել՝ ինչքան քիչ է բացասականը, այնքան քիչ է սրտի հիվանդությունների վտանգը։

Այսպես, գիտնականները պնդում են, որ սրտի հիվանդությունների վերաբերյալ կանխատեսումներ անելու համար կարելի է օգտագործել Twitter-ը։

Ավելի վաղ գիտնականները պնդում էին, որ Twitter-ի օգտագործումը, որպես բժշկական կանխատեսման գործիք, հնարավորություն է ընձեռում այս կամ այն հիվանդության կանխարգելմանն ուղղված ավելի արագ եւ ավելի արդյունավետ քարոզարշավներ իրականացնել։ Իրենց հետազոտության համար գիտնականները 2009-2010 թթ. ժամանակահատվածում հրապարակված ավելի քան 1 300 ամերիկյան շրջանի թվիտներն են ուսումնասիրել։

Գիտնականները նաեւ հաղորդում են, որ Twitter-ով ավելի լավ է հետեւել գրիպի համաճարակի զարգացմանը, իսկ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ Wikipedia օնլայն հանրագիտարանում իրականացված հարցումների անալիզը հնարավորություն է ընձեռում կանխատեսել մրսածության եւ արեւադարձային տենդի տարածումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է