• Latest news

Մարդիկ ֆեյսբուքի լոգոյին ավելի արագ են արձագանքում, քան ճանապարհային նշանին

1 փետրվարի, 2015  22:26

Այսօր աշխարհում բազմաթիվ մարդիկ, այդ թվում եւ դեռահասները, կախվածություն ունեն սոցիալական կայքերից: Պարզվում է, որ օրինակ «Ֆեյսբուքյան կախվածությունը» կարելի է տեսնել ուղեղում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սոցկայքերից կախում ունեցող մարդկանց ուղեղի որոշ հատվածներ նման են թմրամոլների ուղեղի հատվածներին: Սակայն այս համընկնումը լիարժեք չէ։

Ֆեյսբուքից կախվածություն ունեցող մարդկանց ուղեղի իմպուլսիվ համակարգերն ավելի ակտիվ են գործում,  սակայն ուղեղի հատվածները, որոնք խթանում են այդ վարքագիծը պարզապես հրաշալի են աշխատում, ի տարբերություն, օրինակ, կոկային օգտագործող մարդկանց ուղեղի:

Ֆեյսբուքից կախվածության դեպքում մարդիկ ավելի զգայուն են այդ կայքի հետ կապված ամեն ինչի հանդեպ, ասում է Ֆուլերթոնի Կալիֆորնիայի պետական համալսարանի հոգեբան եւ հետազոտության համահեղինակ Օֆիր Թուրելը (Ofir Turel):

«Նրանք իրենց պահվածքը վերահսկելու ունակություն ունեն, բայց դա անելու համար նրանք շարժառիթ չունեն, որովհետեւ նրանք չեն նկատում, որ հետեւանքները կարող են ծանր լինել»,-ասել է հոգեբանը:

Ցանկանալով պարզել, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ֆեյսբուքյան կախվածությունն ուղեղի վրա, հետազոտողները 20 ուսանողի խնդրել են Ֆեյսբուքից կախվածության նշանների, օրինակ՝ անհանգստության, կայքի հետ կապված խնդիրների վերաբերյալ հարցաթերթիկներ լրացնել:

Այնուհետեւ մասնագետները նրանց ուղեղները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի են ենթարկել, իսկ ուսանողներն այդ ընթացքում համակարգչով Ֆեյսբուքին եւ երթեւեկությանն առնչվող լուսանկարներ են դիտել: Ուսանողներին խնդրել են յուրաքանչյուր նկարի արձագանքման դեպքում սեղմել կամ չսեղմել կոճակը:

Պարզվել է՝ Ֆեյսբուքից կախում ունեցող մասնակիցները կայքին առնչվող լուսանկարներ դիտելիս ավելի արագորեն ու շատ են սեղմել կոճակը: Նաեւ մասնակիցները սխալմամբ ավելի շատ են սեղմել կոճակը, երբ Ֆեյսբուքի լոգոն են նկատել, քան երթեւեկության նշանները: Ըստ էության, Ֆեյսբուքի լոգոն ավելի հզոր խթանիչ է մարդկանց ուղեղի համար, քան երթեւեկության նշանները:

Սա նշանակում է, որ մարդիկ երթեւեկելիս իրենց բջջային հեռախոսներով եկած ձայնային ազդանշաններին կարող են ավելի արագ արձագանքել, քան երթեւեկության նշաններին:

Նշենք, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ Ֆեյսբուքն ու մյուս սոցիալական կայքերը մարդկանց վրա խոր ազդեցություն ունեն: Օրինակ՝ Ֆեյսբուքը կարող է ձախողված հարաբերությունների եւ նույնիսկ դեպրեսիաների պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել