• Latest news

Ո՞ր երկրներում են ամենաշատ միրգ ու բանջարեղեն ուտում

24 փետրվարի, 2015  10:47

Միրգն ու բանջարեղենը առողջ սննդակարգի անբաժանելի մասն են, այնինչ ֆասթ ֆուդն ու տապակած սնունդը, ինչպես հայտնի է, շատ վնասակար են առողջության համար: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանը գլխավորել է ամենավատ սննդակարգով երկրների ցուցակը: Ֆասթ ֆուդ Հայաստանում շատ են սիրում, իսկ միրգն ու բանջարեղեն ոչ բոլորն են օգտագործում:

Ո՞ր երկրների սննդակարգում են գերակայում միրգն ու բանջարեղենը

Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group (NutriCoDE)-ի մասնագետները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Global ամսագրում: Գիտնականները գնահատել են 4.5 մլրդ չափահաս մարդկանց սննդակարգը (մոլորակի բնակչության մոտ 90 տոկոսը) եւ պարզել այն երկրները, որոնց սննդակարգում միրգն ու բանջարեղենը գերակայում են:

Ամենաշատ միրգ ու բանջարեղեն օգտագործող երկրների ցուցակը.

1. Թունիս

2. Բարբադոս

3. Կաբո-Վերդե

4. Մավրիկի

5. Իսրայել

6. Քաթար

7. Կիպրոս

8. Սեյշելյան կղզիներ

9. Մալի

10. Գրենադա

Սա էլ այն երկրների ցուցակն է, որտեղ առավել տարածված են ֆասթ-ֆուդն ու վատ սննդակարգը.

1. Ադրբեջան

2. Սլովակիա

3. Չեխիայի Հանրապետություն

4. Բելգիա

5.Չինաստանի Հեյլունցզյան նահանգ

6. Իսլանդիա

7.Բելառուս

8. Լիտվա

9. ԱՄՆ

10. Ռուսաստան

Հետազոտության հեղինակ Ֆումիակի Իմամուրայի խոսքով՝ 2020 թվականին աշխարհում գրանցվող մահվան դեպքերի 75 տոկոսը պայմանավորված է լինելու ոչ թե ինֆեկցիոն հիվանդություններով, այլ  սննդակարգային խնդիրներով: Եթե մարդիկ սկսեն առողջ սնվել, աշխարհում նկատելիորեն կնվազի մահացության եւ հիվանդացության աստիճանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է