• Latest news

Գիտնականները բացահայտել են ցավի դրական կողմը

25 փետրվարի, 2015  20:45

Գոյություն ունի մի տեսություն, համաձայն որի՝ ցավը չի թողնում մարդուն հասնել բացարձակ երջանկության: Նոր Հարավային Ուելսի գիտնականները, սակայն, պնդում են, որ այս տեսությունը անհիմն է: Նրանց կարծիքով՝ մարդու ուշադրության կենտրոնում հայտնված ցավի զգացումը որոշակի ժամանակով «մաքրում է ուղեղը», ստիպում է մի կողմ դնել բոլոր պլաններն ու հոգսերը, նպաստում է «վերբեռնմանը»:

Հետազոտողները կարծում են, որ ցավն անհրաժեշտ է մարդուն, քանի որ հնարավորություն է ընձեռում տարբերություն տեսնել դրականի ու բացասականի միջեւ, ուրախանալ, երբ ցավն անցնում է: Եթե կյանքում ցավ չկա, չկա նաեւ ուրախություն, կյանքի հանդեպ հետաքրքրություն, չկան վառ գույներ: Ցավի զգացումը ստիպում է մեզ ուրախանալ, երբ ցավն անցնում է: Վառ օրինակ՝ ծանր մրցավազքից հետո մարդը հանգստություն է զգում՝ հատելով, ի վերջո, եզրագիծը: Այդ ժամանակ ի հայտ է գալիս էյֆորիայի զգացումը, որը կապված է օպիատների արտադրման եւ ցավի առաջացրած օրգանիզմի արձագանքի հետ:

Ավստրալիական մասնագետները բացահայտել են ցավի դրական էֆեկտը յուրօրինակ գիտափորձի ընթացքում: Գիտնականները խնդրել են գիտափորձի մասնակիցներին ձեռքը պահել սառը ջրում, իսկ դրանից հետո նրանց շոկոլադ են առաջարկել: Եվս մի քանի հոգի են ստացել այդ շոկոլադը, սակայն առանց ձեռքը սառը ջրում պահելու: Ինչպես ցույց տվեցին հարցման արդյունքները, այն մարդիկ, ովքեր շոկոլադ ստանալուց առաջ ստիպված էին դիմանալ ցավին, գտնում էին, որ շոկոլադը շատ համեղ է:

Բացի այդ, ինչպես գրում է The Sydney Morning Herald-ը, ցավը կարող է համախմբել մարդկանց, հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է տարերային աղետների մասին: Ապացուցվել էր, որ ցավի զգացումը կամ ցավից տառապող այլ մարդիկ ստիպում էին գիտափորձին մասնակցած կամավորներին շատ մեծ բարիություն դրսեւորել: Իսկ խմբերում ցավի զգացումը բարձրացնում է համագործակցության մակարդակը: Մարդիկ պատրաստ են ռիսկի գնալ հանուն ընդհանուր շահի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել