• Latest news

Տղամարդու դեմքից վեց կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

25 փետրվարի, 2015  23:46

Սթեֆան Զոլիեկը Սլովակիայից (47 տարեկան) բավականին լուրջ վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում նրա դեմքից հեռացրել են վեց կիլոգրամանոց ուռուցքը: Այժմ նրան եւս մեկ վիրահատություն է սպասում: Պետք է հեռացնեն ուռուցքի մնացորդները:

Զոլիեկը տառապում է Մադելունգի հիվանդությամբ: Դա հազվագյուտ մի հիվանդություն է, որի պատճառով պարանոցի շուրջ եւ իրանի վերին հատվածում ճարպային ուռուցքներ են ի հայտ գալիս, որոնք հայտնի են նաեւ «լիպոմա» անվանմամբ: Առավել հաճախ այս հիվանդությունը հանդիպում է միջերկրածովյան ծագման 30-70 տարեկան տղամարդկանց մոտ, որոնք չարաշահում են ալկոհոլը: Հայտնի չէ, սակայն, ալկոհոլային կախվածություն ուներ արդյոք ինքը Զոլիեկը:

Հիվանդության առաջին ախտանիշները ի հայտ են եկել Զոլիեկի մոտ դեռեւս 20 տարի առաջ: Սկզբում նրա ծնոտը սկսեց աճել, իսկ հետո բժիշկներն ախտորոշեցին Մադելունգի հիվանդությունը: Ժամանակի ընթացքում ուռուցքներն այնքան էին աճել, որ նա ստիպված եղավ թողնել ավտոմեխանիկի աշխատանքը: Նա նաեւ ձգտում է տնից դուրս չգալ՝ խուսափելով անցորդների զարմացած հայացքներից:

Սակայն ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Սլովակիայի հյուսիսում գտնվող համալսարանական կլինիկայում 5 ժամ տեւած վիրահատության արդյունքում հաջողվեց հեռացնել ուռուցքի մի մասը:

«Այս վիրահատությունից հետո իմ կյանքը փոխվեց: Ես չգիտեմ, ինչու հնարավոր չէր այն ավելի շուտ իրականացնել, բայց ես շնորհակալ եմ, որ այն արվեց գոնե հիմա», - ասել է տղամարդը CEN-ին տված հարցազրույցում:

Շուտով բժիշկները կհեռացնեն Զոլիեկի դեմքից նաեւ մնացած ճարպային բջիջները, իսկ անյուհետեւ նա կենթարկվի պլաստիկ վիրահատության:

Ի դեպ, չնայած իր հիվանդությանը՝ Զոլիեկը ամուսնացել է, դուստր ու որդի է ունեցել, որոնք, նրա խոսքով, օգնում եւ աջակցում էին իրեն ինչպես մինչեւ վիրահատությունը, այնպես էլ դրանից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել