• Latest news

Նորմալ հղիությունը տեւում է 10, այլ ոչ թե 9 ամիս

1 մարտի, 2015  22:50

Նորմալ հղիությունը տեւում է 10, այլ ոչ թե 9 ամիս, ինչպես ընդունված է կարծել։ Այս եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները 125 կանանց հղիությանը հետեւելուց հետո։ Նշենք, որ այդ կանանց միայն 4 տոկոսն է ծննդաբերել 9 ամիս անց։

Իսկ ահա 70 տոկոսը՝ ՈՒՁՀ-ի միջոցով սահմանված ժամկետից 10 օր ուշ են ծննդաբերել։

Ինչպես նշում են մասնագետները, հղիության միջին տեւողությունը ձվազատումից մինչեւ ծննդաբերություն կազմում է 268 օր։ Դա կազմում է 38 շաբաթ եւ երկու օր։ Չնայած այն փաստին, որ հետազոտությանը մասնակցած 6 կանանց մոտ վաղաժամ ծննդաբերություն է եղել, հղիության ընդհանուր տեւողությունը նորմայից տարբերվում էր 37 օրով։

Գիտնականների կարծիքով՝ հղիության ժամկետների փոփոխությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենաազդեցիկը մոր տարիքն է։ Ամեն տարվա հետ հղիության ժամկետը ավելանում է  մեկ օրով։ Այսպիսով, ինչքան մեծ է ապագա մայրը, այդքան երկար նա ստիպված է սպասել իր փոքրիկի լույս աշխարհ գալուն։

Բացի այդ՝ հղիության ժամկետը կարող է տատանվել կապված մոր քաշի հետ։ Ամեն 100 գրամը հղիությանը մեկ օր է ավելացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել