• Latest news

Ղազախստանում սկսվել է «քնած հիվանդության 9-րդ ալիքը»

2 մարտի, 2015  22:03

Ղազախստանի Ակմոլինսկի մարզի Եսիլսկի շրջանի Կալաչի գյուղում եւս  յոթ հոգի դիմել են բուժհաստատություններ «քնած հիվանդության» ախտանիշներով: Այս մասին է հաղորդում է« Ինտերֆաքսը»՝ հղում անելով Եսիլսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կաբդրաշիտ Ալմագամբետովին:

«Երեկվանից՝ ժամը 12-ից մինչեւ այժմ, եւս յոթ հոգի են դիմել բժիշկների՝ չորսը երեկ եւ երեքն այսօր: Սա հիվանդության 9-րդ ալիքն է»:

Բժիշկը հավելել է, որ գյուղի բնակիչները հրաժարվում են հոսպիտալացումից հիվանդության թեթեւ եւ միջին ծանրության դեպքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազգային միջուկային կենտրոնի ռադիացիոն անվտանգության եւ էկոլոգիայի ինստիտուտի գիտնականները փորձում են պարզել «քնած հիվանդության» պատճառները, որն արձանագրվել է Ղազախստանի Ակմոլինսկի շրջանի Կալաչի գյուղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել