Ղազախստանի Ակմոլինսկի մարզի Եսիլսկի շրջանի Կալաչի գյուղում եւս յոթ հոգի դիմել են բուժհաստատություններ «քնած հիվանդության» ախտանիշներով: Այս մասին է հաղորդում է« Ինտերֆաքսը»՝ հղում անելով Եսիլսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կաբդրաշիտ Ալմագամբետովին:
«Երեկվանից՝ ժամը 12-ից մինչեւ այժմ, եւս յոթ հոգի են դիմել բժիշկների՝ չորսը երեկ եւ երեքն այսօր: Սա հիվանդության 9-րդ ալիքն է»:
Բժիշկը հավելել է, որ գյուղի բնակիչները հրաժարվում են հոսպիտալացումից հիվանդության թեթեւ եւ միջին ծանրության դեպքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազգային միջուկային կենտրոնի ռադիացիոն անվտանգության եւ էկոլոգիայի ինստիտուտի գիտնականները փորձում են պարզել «քնած հիվանդության» պատճառները, որն արձանագրվել է Ղազախստանի Ակմոլինսկի շրջանի Կալաչի գյուղում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր