• Latest news

Միզապարակի ադյուվանտ քիմիաթերապիան նվազեցնում է մահվան ելքի հավանականությունը

4 մարտի, 2015  10:37

Ադյուվանտ (լրացուցիչ) քիմիաթերապիան, որն իրականացվում է միզապարկի քաղցկեղի վիրահատական բուժումից հետո, նվազեցնում է մահվան ելքի հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել Icahn School of Medicine at Mount Sinai-ի մասնագետները:

Գիտնականները հետազոտել են միզապարկի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն անցած 5653 հիվանդի բուժման ու հետվիրատական վերակագնման գործընթացը: 1293 հիվանդ ենթարկվել էր ադյուվանտ քիմիաթերապիայի:

Կլինիկական հետազոտությունները հաստատում են նախքան վիրահատությունը քիմիաթերապիայի (նեոադյուվանտ քիմիաթերապիա) իրականացման արդյունավետությունը  միզապարկի քաղցկեղով տառապողների մոտ:

Միեւնույն ժամանակ մասնագետները պարզել են, որ նաեւ վիրահատությունից հետո քիմիաթերապիա ստացած հիվանդների մոտ մահվան ելքի հավանականությունը նվազում էր 30 տոկոսով այն հիվանդների համեմատ, որոնք քիմիաթերապիայի կուրս են անցել միայն վիրահատությունից առաջ, հայտնում է Eureka-ն:

Ադյուվանտ քիմիաթերապիան քիմիաթերապիայի տեսակ է, որն իրականացվում է նկատելի ուռուցքային պրոցեսի բացակայության պայմաններում: Դրա նպատակը լոկալ կամ համակարգային ռեցիդիվի կանխումն է: Նեոադյուվանտ քիմաթերապիան իրականացվում է վիրահատությունից առաջ եւ թույլ է տալիս ուռուցքը հասցնել վիրահատելի չափերին:

Միզապարկի քաղցկեղը վաղ ախտորոշման դեպքում սովորաբար բուժելի է: Այս հիվանդության ձեւավորման ստույգ պատճառներն առ այսօր հայտնի չեն, բայց գիտնականները պարզել են, որ այն երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում մոլի ծխողների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել