• Latest news

Ներառական կրթություն. ի՞նչ է այն եւ ինչու՞ է կարեւոր

9 մարտի, 2015  17:55

Ի՞նչ է ներառական կրթությունը եւ ինչու՞ է այն այդքան կարեւոր: Այս հարցերին է NEWS.am Medicine-ի հետ զրույցում անդրադարձել «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Ներառական կրթություն ասելով շատ հաճախ հասկանում են կրթական ընդհանուր համակարգի զարգացումը, դրա հարմարեցումը յուրաքանչյուր երեխայի կարիքներին՝ ներառյալ սահմանափակ կարողություններով երեխաներին:  Արմեն Ալավերդյանի խոսքով՝ ներառական կրթությունը երեխաներին եւ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ստանալ կրթություն եւ մասնագիտանալ, ինչպես նաեւ ավելի հեշտ գտնել իրենց տեղը կյանքում:

Ի՞նչ է պետք բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար

Առաջին հերթին, անհրաժեշտ է հարմարեցնել դպրոցների ու համալսարանի շենքերը, որպեսզի սահմանափակ կարողություններով մարդիկ կարողանան մուտք գործել: Պանդուսների անհրաժեշտության մասին գիտեն, հավանաբար, բոլորը, սակայն, մասնագետի խոսքով, կրթական հաստատությունների մուտքի մոտ դրանք, որպես կանոն, բացակայում են: Բացի այդ՝ շինություններից եւ ոչ մեկում չկան վերելակներ, որոնք սահմանափակ կարողություններով մարդկանց հնարավորություն կընձեռեին տեղափոխվել շինությունների տարածքով եւ դասի հաճախել:

Երկրորդ ամենակարեւոր հանգամանքն էլ այն է, որ  պետք է ստեղծել համապատասխան ուսումնական ծրագրեր սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Այսպիսի ծրարգրերի հետ եւս Հայաստանում ամեն ինչ հարթ չէ:  Շատերը մտածում են, որ մտավոր խնդիրներով մարդիկ չպետք է սովորեն, բայց այս կարծիքը, ըստ մեր զրուցակցի, թյուր կարծիք է, քանի որ ճիշտ մոտեցման դեպքում սահմանափակ կարողություններով մարդիկ լուրջ առաջընթաց են արձանագրում: Օրինակ, ԱՄՆ-ում նույնիսկ Դաունի սինդրոմով դասախոսներ կան, եւ նրանք դասախոս են դարձել հենց վաղ տարիքից ճիշտ կրթություն ստանալու շնորհիվ:

Հիշեցնենք, որ ՀՀ բոլոր բուհերից միայն մեկն է հարմարեցված սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Իսկ բուհերի շենքերի մեծամասնությունը նախագծված է այնպես, որ սահմանափակ կարողություններով մարդիկ չեն կարող մուտք գործել եւ տեղափոխվել բուհի տարածքով: Բացի այդ՝ մասնագետները նշում են, որ մեր երկրում գրեթե չկան ուսման համապատասխան ծրագրեր եւ անհրաժեշտ մասնագետներ, որոնք կարող են եւ պատրաստ են կրթել սահմանափակ կարողություններով մարդկանց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել