• Latest news

Ժողովրդական բժշկության վեց իրապես արդյունավետ միջոց

22 մարտի, 2015  22:33

Բժիշկների մեծ մասը կասկածանքով է վերաբերվում ժողովրդական բժշկությանը, սակայն բժիշկ Էդզար Էռնստը պնդում է, որ դրա որոշ միջոցներ իսկապես կարող են օգնել: Իր առաջին գրքում նա թվարկում է այդ միջոցները:

Սոյայի սպիտակուց՝ բարձր զարկերակային ճնշման դեպքում

Սոյան օգնում է լյարդին քայքայել խոլեստերինը, այդ պատճառով այն իսկապես կարող է նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների պարունակությունը արյան մեջ(դա այսպես կոչված «վատ» խոլեստերինն է):

Գոճամորի՝ դեպրեսիայի դեպքում

Բժիշկ Էռնստի խոսքով՝ ավելի քան 40 կլինիկական հետազոտություն ապացուցել են, որ գոճամորին իսկապես օգնում է հաղթահարել դեպրեսիան, եթե այն, իհարկե շատ բացիթողի վիճակում չէ:

Երաժշտական թերապիա՝ բարձր տագնապայնության դեպքում

Տագնապի զգացումով տառապող մարդկանց սովորաբար խորհուրդ են տալիս երաժշտություն լսել: Պարզվում է, որ երաժշտությունը իսկապես կարող է հանգստացնել եւ ազատել նմանատիպ էմոցիաներից: Ավելին՝ ասում են, որ երաժշտական թերապիան ամրապնդում է իմունիտետը:

Մերսումն ու յոգան՝ մեջքի ցավերի դեպքում

Մեջքի ցավերի դեպքում կարելի է փորձել մերսման գնալ կամ յոգայով զբաղվել: Շատ դեպքերում դա իսկապես օգնում է հաղթահարել ցավը եւ բարելաժվել կեցվածքը:

Գուարայի բուսախեժը՝ դիաբետի դեպքում

Գուարայի բուսախեժը պարունակում է նյութեր, որոնք օգտակար են դիաբետի ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման համար (հրաժարվել բուժման դասական միջոցներից, բնականաբար, պետք չէ):

Ձիթապտղի ձեթը՝ էկզեմայի դեպքում

Մասնագետներից շատերը խորհուրդ են տալիս էկզեման մշակել ձիթապտղի ձեթով, քանի որ վերջինս օգնում է հաղթահարել բորբոքումը, ինչպես նաեւ վերականգնել մաշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել