Ամերիկացի ու չին գիտնականներից կազմված միջազգային խմբին հաջողվել է մարդու սրտի վերականգնման բացառիկ մեթոդ մշակել: Հատուկ մոլեկուլները թույլ են տալիս կարգավորել գեները եւ խթանել այս օրգանի ռեգեներացիան:
Այժմ չափահաս մարդու սիրտը գրեթե ի զորու չէ վերականգնել իր բջիջները, օրինակ, տարած նոպայից հետո: Հետազոտությունը թույլ տվեց պարզել, որ կարդիոմիոցիտները վերականգնվում են միայն մկների մոտ՝ այն էլ ծնվելուց հետո վեց օրվա ընթացքում:
Պենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Մորիսի ղեկավարած գիտնականների խումբը փորձեց պարզել, ինչքանով է հավանական վերականգնել ռեգեներացիայի այդ ներուժը չափահաս մկների, իսկ այնուհետեւ նաեւ մկների մոտ: Իրենց հետազոտությունում գիտնականները օգտագործել են miR302-367 մոլեկուլները, որոնք բջջային ցիկլի կարգավորիչ են հանդիսանում, որը պատասխանատու է ինքնանորացման եւ բազմապոտենտության համար: Ինչպես պարզվեց, այս մոլեկուլները չեզոքացնում են Hippo գենի գործառույթները, որոնք խոչընդոտում են բջիջների բազմացումը:
Պրոֆեսոր Մորրիսի խոսքով՝ վերացնելով այս արգելքը՝ հնարավոր կլինի հասնել սրտամկանի ռեգեներացմանը:
Չնայած նախնական դրական այս արդյունքներին՝ մասնագետների առջեւ եւս մեկ խնդիր է կանգնած: Նշյալ մոլեկուլների օգտագործումը հանգեցնում է բջջային մասի վտանգավոր աճին: Այդպիսով բարձրանում է սրտային անբավարարություն ձեռք բերելու հավանականությունը: Գիտնականները պատրաստվում են եւս մի քանի կլինիկական փորձարկում անցկացնել, որոնք էլ թույլ կտան վերհանել նոր մեթոդիկայի աշխատանքի մեխանիզմը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր