• Latest news

Գիտնականները սովորել են ռեգեներացնել մարդու սիրտը կաթվածից հետո

21 մարտի, 2015  23:46

Ամերիկացի ու չին գիտնականներից կազմված միջազգային խմբին հաջողվել է մարդու սրտի վերականգնման բացառիկ մեթոդ մշակել:  Հատուկ մոլեկուլները թույլ են տալիս կարգավորել գեները եւ խթանել այս օրգանի ռեգեներացիան:

Այժմ չափահաս մարդու սիրտը գրեթե ի զորու չէ վերականգնել իր բջիջները, օրինակ, տարած նոպայից հետո: Հետազոտությունը թույլ տվեց պարզել, որ կարդիոմիոցիտները վերականգնվում են միայն մկների մոտ՝ այն էլ ծնվելուց հետո վեց օրվա ընթացքում:

Պենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Մորիսի ղեկավարած գիտնականների խումբը փորձեց պարզել, ինչքանով է հավանական վերականգնել ռեգեներացիայի այդ ներուժը չափահաս մկների, իսկ այնուհետեւ նաեւ մկների մոտ: Իրենց հետազոտությունում գիտնականները օգտագործել են  miR302-367 մոլեկուլները, որոնք բջջային ցիկլի կարգավորիչ են հանդիսանում, որը պատասխանատու է ինքնանորացման եւ բազմապոտենտության համար:  Ինչպես պարզվեց, այս մոլեկուլները չեզոքացնում են Hippo գենի գործառույթները, որոնք խոչընդոտում են բջիջների բազմացումը:

Պրոֆեսոր Մորրիսի խոսքով՝ վերացնելով այս արգելքը՝ հնարավոր կլինի հասնել սրտամկանի ռեգեներացմանը:

Չնայած նախնական դրական այս արդյունքներին՝ մասնագետների առջեւ եւս մեկ խնդիր է կանգնած: Նշյալ մոլեկուլների օգտագործումը հանգեցնում է բջջային մասի վտանգավոր աճին: Այդպիսով բարձրանում է սրտային անբավարարություն ձեռք բերելու հավանականությունը: Գիտնականները պատրաստվում են եւս մի քանի կլինիկական փորձարկում անցկացնել, որոնք էլ թույլ կտան վերհանել նոր մեթոդիկայի աշխատանքի մեխանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել