• Latest news

Մոր ծխելը կարող է ազդել դստեր վերարտադրողական առողջության վրա

20 մարտի, 2015  22:42

Այն աղջիկների սեռահասունացումը, ում մայրերը ծխել են հղիության ընթացքում, ավելի վաղ է սկսվում, ինչը հետագայում ավելացնում է արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս եզրահանգման են եկել ավստրալիացի գիտնականները, որոնց ուսումնասիրության մասին է հայտնում Human Reproduction ամսագիրը:

Ինչպես նշում է հետազոտության հեղինակը՝ Էլիսոն Բեխին Կամբերրայի համալսարանից, բոլորին վաղուց հայտնի է, որ հղիության ընթացքում ծխելը վնասակար է պտղի առողջության համար եւ մեծացնում է ասթմայի, երկրորդ տիպի դիաբետի, ճարպակալման եւ մի շարք այլ խնդիրների զարգացման հավանականությունը: Այս հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում ծխելու վնասն էլ ավելի մեծ է, քան ընդունված էր կարծել:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 12-13 տարեկան 15 000 աղջկա առողջությանը: Պարզվեց, որ որոշ գործոններ ազդում են երեխաների սեռահասունացման վրա: Դրանք են՝ քաշը, քաշը ծնվելիս, մոր սեռահասունացման տարիքը, եւ ինչպես պարզվեց, նաեւ մոր՝ հղիության ընթացքում ծխելու հանգամանքը: Պարզվեց, որ վերջին այս հանգամանքը 40 տոկոսով արագացնում է աղջիկների սեռահասունացումը: Համեմատության համար նշենք, որ ավելորդ քաշը վաղ դաշտանի հավանականությունը մեծացնում էր ընդամենը 12 տոկոսով:

Հետազոտությունը, ի դեպ, ավարտված չէ: Գիտնականները պատրաստվում են եւս մեկ անգամ ուսումնասիրել 14- 15 տարեկանը լրացած աղջիկներին: Իսկ առայժմ նրանք խորհուրդ են տալիս կանանց զերծ մնալ ծխելուց գոնե հղիության ընթացքում, քանի որ ծխախոտի ծուխը եւ դրա մեջ պարունակվող նյութերը կարող են լուրջ վնաս հասցնել երեխային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել