• Latest news

Կրծքավանդակում ցավի երեք ոչ մահացու տեսակ

21 մարտի, 2015  18:36

Ցավն ու դիսկոմֆորտի զգացումը կրծքավանդակում, մեջքի, ձեռքերի, պարանոցի եւ ստամոքսի հատվածում կարող են վկայել սրտի նոպայի մասին, մանավանդ եթե այդ ցավերը ուղեկցվում են շնչառական բարդություններով, սառը քրտինքով, սրտխառնոցով կամ հանկարծակի հոգնածությամբ:

Բոլոր այս ախտանիշների դեպքում, Քլիվլենդի կլինիկայի սրտաբան Քուրտիս Ռիմմերմանի խոսքով, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի կամ շտապ օգնություն կանչել, քանի որ սրտի նոպան վտանգավոր է եւ կարող է սպանել մարդուն

Սակայն կան նաեւ կրծքավանդակի այլ տեսակի ցավեր, որոնք, որպես կանոն, կապված չեն նոպայի հետ.

• Հանկարծակի եւ կարճատեւ դիսկոմֆորտը կրծքավանդակի հատվածում

«Կետային» ցավ, որը վատթարանում է շնչառության եւ դիրքի փոփոխության դեպքում:

• Ցավ կրծքավանդակում, որն անցնում է ֆիզիկական վարժություններից հետ

Սրտաբանի խոսքով՝ սրտի նոպայի ախտանիշները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, սակայն մարդկանց մեծամասնությունը չի կարողանում այնպիսի դիրք գտնել, որի դեպքում ցավը մեղմանում է: Խորը շնչառությունը եւ խմիչքները նույնպես ոչ մի կերպ չեն բարելավում ինքնազգացողությունը:

Սրտաբանը նշում է, որ եթե կրծքավանդակի ցավը շատ ուժեղ է եւ շարունակվում է 5 րոպեից ավել, պետք է անպայման շտապ օգնություն կանչել: Նույնիսկ եթե դա սրտի նոպա չէ, ավելի լավ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել