• Latest news

Ինչու՞ են մարդիկ գիրանում դիաբետի դեմ պայքարող դեղերից

28 մարտի, 2015  21:30

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեմ պայքարելու համար օգտագործվող դեղորայքը ակտիվացնում է գլխուղեղի այն ռեցեպտորները, որոնք պատասխանատու են քաղցի զգացողության համար, ինչի արդյունքում դիաբետով տառապող մարդիկ ավելի շատ են քաղց զգում եւ, որպես հետեւանք, ավելի շատ են սնվում, ինչն էլ հանգեցնում է ավելորդ քաշի գոյացմանը, հայտնում են Ջորջիայի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ այս հանգամանքն է երկրորդ տիպի դիաբետի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ, տիազոլիդինդիոններ) ընդունող մարդկանց մոտ ավելորդ քաշի գոյացման պատճառը: Տիազոլիդինդիոնները նպաստում են արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի նվազեցմանը եւ օրգանիզմի հյուսվածքները ավելի զգայուն են դարձնում ինսուլինի նկատմամբ:

Վերոնշյալ համալսարանի գիտնականները կրծողների վրա փորձարկումներ են անցկացրել եւ քաղցն ակտիվացնող բջիջների վրա սենսորներ են գտել (PPAR&Upsih): Հիպոտալամուսում գտնվող այս բջիջները հայտնի են որպես ագուտիանման սպիտակուցներ: Այսինքն, ինչպես պարզվեց, գլյուկոզայի մետաբոլիզմին մասնակցող ռեցեպտորները գտնվում են սննդակարգային վարքագիծը վերահսկող բջիջներում:

Այս ռեցեպտորների ակտիվացումը ստիպում էր կրծողներին ավելի շատ ուտել եւ ավելի շատ սնունդ տնտեսել: Ռեցեպտորների աշխատանքի կասեցումից հետո կենդանիները ավելի քիչ էին ուտում եւ ավելի քիչ էին սնունդ տնտեսում նույնիսկ այն ժամանակ, երբ երկար ժամանակով զրկվում էին սնունդից եւ քաղցած էին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել