• Latest news

«Դեղերի մասին» օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը

28 մարտի, 2015  15:09

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է  ՀՀ կառավարության  հավանությանը։  Այս մասին դեղ արտադրող եւ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ  հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։  «Այն բազմիցս քննարկվել է նաեւ այս ձեւաչափով` ձեր առաջարկները եւս հաշվի առնելու նպատակով», – ասաց նա, տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Նախարարը կարեւորեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում  առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում թե՛ պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, թե՛ ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։

Դեղ արտադրողները բարձրաձայնեցին որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին»  ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռեւս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։  Որոշվեց խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե՛  օրենսդրական դաշտում   խնդիրներ չառաջանան, թե՛ որակի ապահովումը  դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։

Արմեն Մուրադյանն առաջարկեց առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել եւ լուծման ճանապարհներ գտնել։

«Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի  որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի  բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասաց նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։

Նշվեց, որ «Bayer» կազմակերպության  ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։

Նախարարն անդրադարձավ մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խրախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահութահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը  ետ է վերադարձվում արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվեց վերանայել այն։

Նախարարը հետաքրքրվեց, թե նախորդ հանդիպումից անցած մեկ ամսվա ընթացքում էլ ինչ հարցեր են առաջացել դեղ արտադրողների եւ ներկրողների մոտ։ Որոշվեց նրանց բարձրացրած խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանդիպման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է