• Latest news

Ալյուրը հարստացնելու փոխարեն արժե «ցածր» կարգի ալյու՞ր արտադրել

31 մարտի, 2015  15:41

Բարձր կարգի ալյուրն իր մեջ գրեթե ոչ մի օգտակար նյութ չի պարունակում, քանի որ դրա մշակման ընթացքում հեռացվում է օգտակար նյութերով հագեցած թեփը: Սակայն «ցածր» կարգի ալյուրներում, որտեղ ցորենը աղացվում է թեփի հետ միասին, կա թե երկաթ, թե ֆոլաթթու, եւ թե մի շարք այլ օգտակար նյութեր: Խնդիրն այն է, որ Հայաստանում «ցածր» կարգի ալյուրներ գրեթե չկան: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում ըստ գործող չափորոշիչների կարելի է չորս տեսակի ալյուր ստանալ՝ բարձր, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի: Եվ եթե բարձր կարգի ալյուրում երկաթի եւ ֆոլաթթվի կորուստ է գրանցվում՝ թեփազատման պատճառով, ապա այլ կարգի ալյուրներում այդ նյութերն առկա են՝ ընդ որում, բնական, ոչ թե սինթետիկ:

Խնդիրն այն է, որ, Ռուբեն Հայթյանի խոսքով, Հայաստանում առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի ալյուր ուղղակի չկա, գրեթե ողջ հացը պատրաստվում է բարձր կարգի ալյուրից, գուցե՝ որպեսզի հացի ինքնարժեքը բարձր լինի: Նույնիսկ այսպես կոչված «սեւ» եւ «մոխրագույն» հացերի մեծ մասը նույն բարձր կարգի ալյուրից է՝ ուղղակի ներկված:

Ռուբեն Հայթյանի խոսքով՝ երկրորդ կարգի ալյուրից պատրաստված հացում, ըստ Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի տվյալների, երկաթի եւ ֆոլաթթվի պարունակությունը նույնիսկ ավելին է, քան մարդուն օրական անհրաժեշտ է (7.93 միկրոգրամ՝ հացի մեկ կիլոգրամում):

Թեփի հետ կորցված նյութերով արհեստական տարբերակով ալյուրը հարստացնելու գաղափարը Ռուբեն Հայթյանը սխալ է համարում, մանավանդ որ խոսքը գնում է սինթետիկ նյութերի, այլ ոչ՝ դրանց բնական տարբերակի մասին, որը բավական թանկ է: Գուցե ավելի ճիշտ լինի արտադրել ալյուրի այլ տեսակներ՝ մասնավորապես՝ երկրորդ եւ երրորդ կարգի ալյուր, որից պատրաստված հացը կլինի օգտակար եւ առողջարար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է