• Latest news

19-ամյա հնդկուհին փակված է երկու տարեկան երեխայի մարմնում (ֆոտո)

7 ապրիլի, 2015  22:46

Գիրլիջա Շրինիվասը Հնդկաստանից առաջին հայացքից նման է փոքր երեխայի, սակայն իրականում վերջերս լրացել է  նրա 19-ամյակը: Այս կինը տառապում է հազվադեպ մի հիվանդությամբ՝ բնածին ագնեզիայով, որի պատճառով նրա մարմինը չի կարող նորմալ աճել ու զարգանալ: Հիվանդության պատճառով աղջկա հասակն ընդամենը 76 սմ է, նա կշռում է մոտավորապես 12 կգ՝ նույնքան, որքան երկու տարեկան երեխաները:

Գիրլիջան նույնիսկ չի կարողանում ինքնուրույն նստել, քանի որ նրա գլուխը մարմնի համեմատ շատ ծանր է: Աղջիկը չի կարող նաեւ որեւէ բան բարձրացնել, բացի, երեւի թե, մի բաժակ սուրճից: Ավելին՝ ինչպես նշում են բժիշկները, գոյություն ունի պարանոցի կոտրվածքի վտանգ, եթե աղջիկը փորձի շատ արագ թեքել գլուխը: Բացի այդ՝ աղջիկը շնչառական խնդիրներ ունի: Հիվանդության պատճառով Գիրլիջան նույնիսկ չի կարող տանը որեւէ գործ անել կամ հոգ տանել իր իսկ մասին: Այդ պատճառով նրա մասին 24 ժամ շարունակ հոգ է տանում մայրը:

Չնայած այս բոլոր դժվարություններին՝ աղջիկը չի հանձնվում: Նա երազում է նկարչուհի դառնալու մասին, քանի որ մասնագիտություն ունենալը հնարավորություն կտա նրան համեմատաբար անկախ դառնալ եւ նույնիսկ օգնել իր ծնողներին ֆինանսապես: Իսկ այն, որ չի կարող դպրոց հաճախել, նրան ոչ մի կերպ չի մտահոգում: Ուսումը նրան այնքան էլ չի հետաքրքրում, իսկ ընկերներ առանց այդ էլ ունի:

«Ես չեմ ուզում, որ ինձ խղճան, - ասում է Գիրլիջան, - ես պատրաստ եմ ցույց տալ բոլորին, ինչի եմ ընդունակ: Մայրս ինձ օգնում է սնվել, ինչպես նաեւ այլ հարցերում, բայց երբ ես նկարում եմ, ես ոչ մեկի օգնության կարիքը չունեմ: Ես դա ինքս եմ անում: Ամսական ես 6 նկար եմ վաճառում, ինչը 8 000 – 10 000 ռուպի եկամուտ է բերում (մոտավորապես 150 դոլար): Դա նկատելիորեն օգնում է մեր ընտանիքին»:

Գիրլիջան ապրում է իր ընտանիքով Բանգալորում, նրա հայրը դերձակ է, մայրն էլ իրեն ամբողջապես նվիրել է աղջկա խնամքին: Կնոջը դժվար է տեսնել իր երեխային այդ իրավիճակում, սակայն նա ստիպված է հարմարվել այն մտքի հետ, որ ժամանակակից բժշկությունը չի կարող նրան օգնել, քանի որ բնածին ագենեզիան անբուժելի է: Այդ պատճառով Գիրլիջան երեխա կմնա ամբողջ կյանքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել