Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ոսումնասիրել են ծննդաբերությունից հետո կնոջ ապրելակերպի եւ նրա սեռական ակտիվության միջեւ կապը: Փորձարկման արդյունքում պարզվեց, որ կրծքով կերակրելը եւս մեկ առավելությունի ունի՝ այն դրական է անդրադառնում ամուսինների սեռական կյանքի վրա: Համապատասխան հոդվածը լույս տեսել Human Nature ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են Ֆիլիպիններում բնակվող կանայք: Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 18-35 տարեկան 260 կին, որոնցից 155-ը կերակրում էին կրծքով իրենց երեխաներին հետազոտության ընթացքում:
Հետազոտության արդյունքներն ի վերջո հերքում են այն միֆը, որ կնոջը ծննդաբերությունից հետո շատ ժամանակ է պետք սեռական կյանքը վերականգնելու համար: Մասնագետները համոզված են՝ ծննդաբերությունը ոչ միայն բացասաբար չի անդրադառնում ամուսինների սեռական կյանքի վրա, այլ նաեւ բարելավում է այն:
Առաջին հերթին գիտնականները ապացուցել են, որ մինչեւ հղիությունը կանայք շատ ավելի հազվադեպ են զբաղվում սեքսով՝ ծննդաբերությանը հետեւող առաջին մի քանի շաբաթվա համեմատ: Երբեմն նորաթուխ մայրիկները իրենք էին նախաձեռնում սեռական ակտը, ինչպես նաեւ չէին հրաժարվում վերջինից, երբ նմանատիպ ցանկություն էր հայտնում զուգընկերը:
Իսկ ահա սեռակայն կյանքում առավել ակտիվ էին այն կանայք, որոնք կերակրում էին կրծքով, ինչպես նաեւ գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնց մոտ վերականգնվել է դաշտանային ցիկլը:
Հետազոտությունները շարունակական կլինեն: Գիտնականների համար շատ կարեւոր է հասկանալ, կոնկրետ ինչն է նպաստում կրծքով կերակրող մայրերի սեռական ակտիվությանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր