• Latest news

Սրճարաններում եւ ռեստորաններում սնվելը բարձրացնում է զարկերակային ճնշումը

13 ապրիլի, 2015  21:38

Տարբեր ռեստորաններում եւ սրճարաններում սնվելը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը: Ընդամենը մեկ այցելությունը ռեստորան հիպերտոնիայի զարգացումը 7 տոկոսով ավելի հավանական է դարձնում, նշում են սինգապուրյան Duke-NUS Graduate Medical School-ի մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ դա, հավանաբար, կապված է այն հանգամանքի հետ, որ ռեստորաններում կամ սրճարաններում սնվելը կապված է ավելորդ կալորիաների յուրացման հետ, որոնք հարուստ են ճարպերով եւ աղով, իսկ այս ամենը հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացմանը:

Հետազոտության հեղինակները հետեւել են 18-40 տարեկան 500 ուսանողի առողջությանը: Նրանք չափել են վերջիններիս զարկերակային ճնշումը, մարմնի զանգվածի ցուցանիշը, հետեւել նրանց ապրելակերպին, սննդակարգին եւ ֆիզիկական ակտիվությանը: Այնուհետեւ փորձ էր արվում վերհանել սննդակարգի ազդեցությունը ֆիզիկական ակտիվության վրա: Պարզվեց, որ այս հիվանդությամբ տառապողները ավելի հաճախ են սնվում սրճարաններում կամ ռեստորաններում՝ ֆիզիկական ցածր ակտիվությամբ աչքի ընկնելով: Նրանք առաձնանում էին նաեւ մարմնի զանգվածի բարձր ցուցանիշով, ինչպես նաեւ ավելի շատ էին ծխում:

Սինգապուրում, գիտնականների խոսքով, բնակչության 27.4 տոկոսը տառապում նախահիպերտոնիկ ախտանիշներով: Նրանց 38 տոկոսը շաբաթական ավելի քան 12 ուտեստ է ճաշակում սրճարաններում կամ ռեստորաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել