• Latest news

Օգտակար կանաչեղեն, որը կարող է փոխարինել սպանախն ու բրոկոլին

18 ապրիլի, 2015  12:47

Կանաչեղենը շատ օգտակար է առողջության եւ, իհարկե, կազմվածքի համար: Կանաչեղենի մեկ բաժակում պարունակվում է 50 կալորիա, շատ վիտամիններ ու բջջանյութ:

Սակայն, ինչպես նշում է Foxnews.com-ը, շատերին արդեն հոգնեցրել են սպանախը, բրոկոլին ու կալեն: Այս դեպքում կարելի է հետեւել «Eating in Color» գրքի հեղինակ դիետոլոգ Ֆրենսիս Լարջման-Րոտի խորհուրդներին:

  • Ջրկոտեմը, որն աճում է եվրոպական  եւ ասիական երկրներում, այդքան հայտնի չէ, որքան սպանախը, բայց ոչ պակաս օգտակար է: Այն կարելի է օգտագործել, մասնագետի խոսքով, սենդվիչներում եւ սալաթներում, դրանից նաեւ կարելի է ապուրներ պատրաստել:
  • Կաթնուկի կանաչին, որը վերջին տարիներին բավականին հայտնի է դարձել, եւս օգտակար է: Այն կարելի է օգտագործել հավկիթով պատրաստած տարբեր ուտեստներում:
  • Շատ օգտակար է նաեւ շվեյցարական մանգոլդը, որը A,C, K վիտամիններն է պարունակում:

Կանաչեղենի բոլոր այս տեսակները, մասնագետի խոսքով, շատ քիչ քանակությամբ կալորիաներ են պարունակում, բայց առանձնանում են հաճելի համով, դրանք կարելի է նաեւ հում ուտել:

Դիետոլոգի խոսքով՝ մրգերի եւ բանջարեղենի օրական 7 եւ ավելի չափաբաժինը հերիք է տարբեր հիվանդությունները կանխարգելելու եւ մահվան հավանականությունը 42 տոկոսով նվազեցնելու համար: Այդ պատճառով պետք է դրանք անպայման ներառել սննդակարգում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել