• Latest news

Տղամարդը, որը փորձել է մեծացնել առնանդամը վազելին ներարկելու միջոցով, այլեւս չի կարող սեքսով զբաղվել

21 ապրիլի, 2015  23:43

24-ամյա Սիլվեսթրը անգլիական Բոլթոնից վախենում է, որ իր փոքրիկ երեխան այլեւս երբեք քույր կամ եղբայր չի ունենա: Բանն այն է, որ երիտասարդ տղամարդը այլեւս չի կարող զբաղվել սեքսով վազելինի ներարկումից հետո, որի միջոցով նա ցանկանում էր մեծացնել իր առնանդամը:

Ծագումով հունգարացի տղամարդը պնդում է, որ այդ ներարկման մասին լսել է իր ընկերոջից: Սիլվեստրը գանգատվել է նրան, որ դժգոհ է իր առնանդամի չափսերից: Ընկերն էլ խորհուրդ է տվել վազելին ներարկել օրգանի մեջ: Ներարկումից հետո առաջին ամիսներին Սիլվեստրը գոհ էր արդյունքներից, եւ նրա առնանդամն իսկապես ավելի մեծ էր երեւում: Սակայն ինն ամիս անց այն սկսեց սյտուցվել, ցավալ եւ արնահոսել:

Բժիշկները տղամարդուն զննելուց հետո ասացին, որ ոչնչով չեն կարող օգնել նրան: Այդ ժամանակ հուսահատված երիտասարդը դիմեց պլաստիկ վիրաբույժ Վիկ Վիրջուին՝ «Պլաստիկ վիրաբուժության սարսափները» հաղորդումից:

Բժիշկը խոստովանեց, որ նմանատիպ դեպք 20 տարվա իր պրակտիկայի ընթացքում չի հանդիպել, քանի որ վազելինի ներարկումները բացարձակապես անիմաստ են եւ չեն կարող մեծացնել առնանդամը: Բարեբախտաբար, վիրաբույժը համաձայնվեց վիրահատություն անցկացնել, որի ընթացքում հեռացրեց օտարածին կուտակումները Սիլվեստրի առնանդամից: Այժմ երիտասարդը վերականգնվում է պրոցեդուրայից հետո:

Սիլվեստրի խոսքով՝ խնդիրը կարծես թե լուծվել է, իսկ պատահածը իր համար դաս կլինի՝ ապագայում նման անհաշվենկատ քայլերից ապահովագրելով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել