• Latest news

Գիրանալու իրական պատճառը շաքարն է, այլ ոչ ալարկոտությունը

24 ապրիլի, 2015  17:54

Գիրանալու իրական պատճառը շաքարն է, այլ ոչ ալարկոտությունը, նշում են բրիտանացի գիտնականները:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել British Journal Of Sports Medicine ամսագրում: Անառողջ սննդակարգը, մասնագետների խոսքով, այսօր ավելի մեծ թվով հիվանդությունների պատճառ է դառնում, քան ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլն ու ծխախոտը իրար հետ վերցրած:

Հետազոտության հեղինակները նշում են, որ վերջին 30 տարիների ընթացքում գիրացման ցուցանիշն աճել է՝ չնայած նրան, որ այս ընթացքում ֆիզիկական ակտիվության չնչին փոփոխություն է տեղի ունեցել: Դա նշանակում է, որ գիրացման համաճարակի պատճառը ոչ թե սպորտի պակասն է, այլ անառողջ սննդակարգը:

Այսպես, Մեծ Բրիտանիայում, օրինակ, բնակչության 25 տոկոսը տառապում է ավելորդ քաշով՝ չնայած նրան, որ 1970-ական թվականներին այս թիվը երեք տոկոս էր կազմում, իսկ ֆիզիկական ակտիվության մակարդակը շատ քիչ է փոխվել:

Գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվությունն, իհարկե, շատ կարեւոր են առողջության համար, սակայն դա չէ այս հիվանդության զարգացման որոշիչ գործոնը: Բացի այդ՝ սպորտային շատ ակումբներում վաճառում են շաքար պարունակող մթերքները, որոնք վնասակար են առողջության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել