Քլիվլենդի կլինիկայի մասնագետները 7 միջոց են խորհուրդ տալիս՝ երիկամների առողջությունը պահպանելու համար
1. Ջուր խմեք, բայց մի չարաշահեք այն
Նեֆրոլոգ Ջեյմս Սայմոնի խոսքով՝ չկա որեւէ ապացույց, որ ջրի չարաշահումը կարող է օգտակար լինել երիկամների համար: Ջուր խմել, իհարկե, կարելի է, բայց օրական 6 բաժակից ոչ ավել, նշում է բժիշկը:
2. Ճիշտ սնվեք
Ավելորդ քաշն ու շաքարային դիաբետը կարող են լուրջ վնաս հասցնել երիկամներին, այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, դա թույլ կտա վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ:
3. Ֆիզիկական վարժություններ
Եթե Դուք առողջ եք եւ հակացուցումներ չունեք, պետք է կանոնավոր կերպով մարզվել, քանի որ, սննդակարգի հետ մեկտեղ, դա կօգնի նորմալ քաշ պահպանել: Սակայն այս միջջոցն էլ պետք չէ չարաշահել: Ծանրաբեռնվածությունը կարող է վնասել երիկամներին:
4. Զգույշ եղեք սննդային հավելումների հետ
Վիտամինների ու էքստրակտների ավելորդ քանակը կարող է վնասակար լինել երիկամների համար, այդ պատճառով դրանք չարաշահել եւս պետք չէ:
5. Թողեք ծխելը
Ծխելը վնասում է անոթները, ինչի պատճառով երիկամների սնուցումը արյունով վատթարանում է: Բացի այդ՝ ծխելը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:
6. Զգույշ եղեք դեղերի հետ
Առանց ռեցեպտի վաճառվող դեղորայքը կարող է վնաս պատճառել Ձեր առողջությանը: Խորհրդակցեք բժշկի հետ այս կամ այն դեղն օգտագործելուց առաջ:
7. Եթե Դուք ռիսկի խմբում եք, ստուգեք երիկամները
Եթե Դուք բարձր զարկերակային ճնշում կամ շաքարային դիաբետ ունեք, մի մոռացեք կանոնավոր կերպով ստուգել երիկամները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր