• Latest news

Հոմեպաթիայի միջոցով կարելի է բուժել սահմանափակ կարողություններով երեխաներին

4 մայիսի, 2015  10:24

Հոմեոպաթիայի միջոցով կարել է բուժել սահմանափակ կարողություններով երեխաներին՝ կաթվածահարության մի քանի տեսակ, ինչպես նաեւ կոգնիտիվ եւ շարժողական խնդիրներ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց մանկաբույժ եւ հոմեոպատ Հերբերտ Փֆայֆերը, որն աշխատում է այս ոլորտում 40 տարուց ավելի:

Հաշմանդամություն ունեցող երեխային ամբողջապես բուժել, իհարկե, դժվար թե հնարավոր լինի, հատկապես եթե խնդիրների պատճառը ուղեղի վնասումն է: Սակայն, ինչպես նշեց բժիշկը, կարելի է բարելավել կոգնիտիվ գործառույթները, մտածելու ու շարժվելու ունակությունը: Այդ ամենը դրական կազդի նրա կյանքի մակարդակի վրա, կբարելավի հարաբերությունները բարեկամների հետ եւ որոշ դեպքերում թույլ կտա նաեւ մանկապարտեզ կամ դպրոց հաճախել, ապրել հնարավորինս լիարժեք կյանքով:

Շատ հաճախ հոմեոպաթիկ բուժումը Փֆայֆերը համակցում է ֆիզիոթերապիայի հետ, հատկապես եթե երեխան շարժողական ֆունկցիայի խանգարում ունի: Դա հնարավորություն է տալիս դրական արդյունքներ արձանագրել:

Հատկանշական է, որ, բժշկի խոսքով, հոմեոպատիայի միջոցով կարելի է բավականաչափ արդյունավետ բուժել նաեւ մի շարք այլ հիվանդություններ՝ ինֆեկցիաներ, թոքաբորբ, խոսակցական խնդիրներ, զարգացման հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ գրեթե բոլոր մանկական հիվանդությունները: Հոմեոպատիան տվյալ դեպքում կարող է ամրապնդել իմունային համակարգը եւ թույլ տալ դրան հաղթահարել թոքաբորբը կամ ինֆեկցիոն այլ հիվանդություն:

Երբեմն, իհարկե, բժիշկը ստիպված է լինում նաեւ այլ մեթոդներ օգտագործել, սակայն, բժշկի խոսքով, դա շատ հազվադեպ է լինում՝ տարեկան մեկ անգամ եւ 1000 հիվանդներից միայն մեկի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել