• Latest news

Ի՞նչ է անում Ձեր դեմքի հետ քնի պակասը

18 մայիսի, 2015  22:42

Քնի պակասը բացասաբար է անդրադառնում ոչ միայն առողջության, այլ նաեւ մարդու արտաքինի վրա: 46-ամյա Սարա Չալմերսը կարողացավ դրանում համոզվել սեփական փորձի օրինակով: Նա մասնակցեց մի գիտափորձի, որի պայմաններից մեկը մի ամբողջ շաբաթվա ընթացքում ոչ թե 8, այլ ընդամենը 6 ժամ քնելն էր:

Ընդամենը մի այդպիսի շաբաթից հետո Սարան շատ ավելի ցրված դարձավ, նրա տրամադրությունը վատթարացավ, նրա համար շատ ավելի դժվար դարձավ հաղթահարել առօրյա խնդիրները, որոնք նախկինում այդքան պարզ ու հասարակ էին թվում: Նա մոռացկոտ դարձավ, նյարդային, հուզվող, ինչպես նաեւ մշտապես սոված էր:

Ավելին՝ Սարան սկսեց իր տարիքից շատ ավելի մեծ երեւալ: Նրա աչքերի շուրջ այտուցումներ ի հայտ եկան, իսկ մաշկի որակը նկատեիորեն վատթարացավ:

Սարայի խոսքով՝ աշխատանքով, երեխաներով, ընտանիքով զբաղված շատ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, ինչքան բացասաբար այս ամենը կարող է անդրադառնալ:

«Նախկինում քնի նորման շաբաթական 8-9 ժամ էր կազմում, սակայն 5-6 ժամ քնող բրիտանացիների թիվը վերջերս աճել է: Ես պատկերացնել էլ չէի կարող, որ օրական մեկ կամ երկու ժամ քնի պակասը կարող է այդքան վատ հետեւանքներ ունենալ՝ կենտրոնացման հնարավորությունից մինչեւ մաշկ», - խոստովանում է Սարան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել