• Latest news

Գիտնականները նիհարելուն նպաստող էլեկտրոնային հաբ են ստեղծել

19 մայիսի, 2015  19:01

MelCap Systems ընկերության հրեա գիտնականները նոր բացառիկ էլեկտրոնային հաբ են ստեղծել, որը կարող է խաբել մարդու ուղեղին եւ օգնել նիհարել: Շնորհիվ այս հաբի ուղեղը սկսում է մտածել, որ ստամոքսը լիքն է եւ որ մարդը կուշտ է: Որպես հետեւանք՝ կասեցվում է ախորժակը, նվազում ավելորդ քաշը:

Փորձարական դիետիկ այս հաբը աշխատում է ճիշտ այնպես, ինչպես ստամոքսային ռիթմերը՝ արդյունավետ կերպով կասեցնելով ախորժակը: Ռիթմի կարգավորիչներն են իմպլանտները, որոնք տեղադրվում են ստամոքսի մեջ վիրաբուժական ճանապարհով եւ միանում թափառող նյարդին: Այս նյարդը ազդակներ է ուղարկում ստամոքսից հիպոտալամուսին: Վերջինս պատասխանատու է ախորժակի կարգավորման համար: Ռիթմի կարգավորիչը սենսոր ունի, որն էլ որոշում է, երբ պետք է սնունդը հայտնվի ստամոքսում: Դրանից հետո նա թափառող նյարդին էլեկտրական ազդակներ է ուղարկում, որպեսզի ուղեղը կարողանա զգալ, որ ստամոքսը կուշտ է:

Ստամոքսում հայտնվելուց մի քանի րոպե անց հաբը ցանց է դուրս գցում, որն էլ թույլ

Երբ հաբը զգում է, ինչպես են աշխատում մկանները, նա տարբերակում է ստամոքսի մեջ սննդի առկայությունը, ինչից հետո նյարդին ազդակներ է ուղարկում՝ կուշտ լինելու մասին:

Ռիթմի այս կարգավորիչը արժե 10 հազար ֆունտ, եւ սովորաբար այն օգտագործվում է այն պացիենտների դեպքում, որոնք զգայուն չեն դիետաների նկատմամբ կամ էլ նրանց դեպքում գաստրոշունտավորում հնարավոր չի իրականացնել: Այս հաբը վիրաբուժական միջամտության կարիք չունի, այն կարելի է կուլ տալ ջրի միջոցով: Չնայած նրան, որ հաբի գինը դեռեւս պարզ չէ, այն, հավանաբար, ավելի էժան կլինի, քան ռիթմի կարգավորիչը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել