• Latest news

Լվացող միջոցները կարող են ասթմա առաջացնել

27 մայիսի, 2015  10:45

Լայն տարածում ունեցող լվացող միջոցները կարող են ասթմայի նոպաների պատճառ դառնալ, նշում են հավաքարարների շրջանում անցկացրած նոր հետազոտության հեղինակները:

Գիտնականների խոսքով՝ սպիտակեցնող միջոցները, ապակի լվանալու միջոցները և մի շարք այլ միջոցներ կարող են շատ լուրջ ախտանիշներ առաջ բերել, որոնք նման են ասթմայի, և թոքերի ֆունկցիոնալ խնդիրները կարող են շատ երկար շարունակվել՝ մինչև հաջորդ առավոտ կամ ավելի երկար:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են 21 կանանց շնչառական համակարգին: Բոլոր այդ կանայք աշխատում էին տարածքների մաքրման ծառայություններ տրամադրող կազմակերպություններում և նախկինում ասթմայի ախտանիշներ ունեին: Երկու շաբաթվա ընթացքում 17 կանանց մոտ առնվազ մեկ անգամ խնդիրի առաջացավ վերին շնչառական ուղիների հետ (հազ, կոկորդի ցավեր և այլն), իսկ 18 կանանց մոտ՝ ստորին շնչառական ուղիների հետ (հազ, ցավեր կրծքավանդակում և այլն):

Ինչպես նշեց բժիշկ Դեվիդ Վիզկայան University of Montreal Hospital Research Center-ից ու նրա գործընկերները, շատ օֆիսներում, գործարաններում և կլինիկաներում բազմաթիվ ու տարատեսակ լվացող միջոցներ են օգտագործում, սակայն դրանցից շատերը կարող են ասթմայի նոպա առաջացնել: Այս վարկածը ապացուցելու համար, սակայն, հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել