• Latest news

Փորձագետը խորհուրդ է տալիս անհասկանալի կրպակներում եւ համացանցում դեղեր չգնել

26 մայիսի, 2015  21:43

Կեղծ դեղորայքից ապահովագրվելու համար սպառողները պետք է գնեն դեղերը միայն մասնագիտացված ցանցային դեղատներում, այլ ոչ անհասկանալի կրպակներում կամ էլ Համացանցի միջոցով: Այս մասին լրագրողներին ասաց «Կեղծ դեղորայքի դեմ պայքարի արդի ասպեկտները» գիտաժողովի կազմակերպիչներից մեկը՝ Սանոֆի ընկերության Եվրասիական տարածաշրջանի անվտանգության տարածաշրջանային տնօրեն Յուրի Օրլովը:

Նա նշեց, որ համացանցում շատ հաճախ կարելի է գնել այնպիսի դեղորայք, որը նույնիսկ գրանցված չէ տվյալ երկրում: «Ոչ լիցենզիւա, ոչ էլ որեւէ փաստաթուղթ… Դա շատ հարմար է, եւ շատ մատչելի, եւ այս դեպքում շատ դժվար է բռնել հանցագործներին, - նշում է նա՝ հավելելով, որ չի պնդում, որ այն ամենը, ինչ վաճառվում համացանցով, կեղծ է, - պարզապես այստեղ ռիսկն աճում է մի քանի անգամ: Դեղատանը կեղծ դեղորայքը վաճառելու համար մի ամբողջ օպերացիա է պետք կազմակերպել, իսկ համացանցում դա շատ ավելի հեշտ է», - նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի է ունենում «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղորայքի դեմ պայքարի արդի ասպեկտները» երկօրյա գիտաժողով, որին մասնակցում են միջազգային խոշոր, ինչպես նաեւ հայկական դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի շրջանակում կեղծ դեղորայքի դեմ համատեղ պայքարի հուշագիր է ստորագրվել: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել