Եթե մանկաբարձ-բժիշկը ծննդաբերության ընթացքում մի քանի րոպե սպասի եւ դրանից հետո միայն կտրի պորտալարը, դա դրական կանդրադառնա նորածնի առողջության եւ հոգեբանության վրա, կարծում են Շվեդիայի Uppsala University գիտնականները: Հարկ է նշել, որ պորտալարն ավելի ուշ կտրելը արդեն իսկ ճանաչվել է օգտակար գործոն, որը նպաստում է երեխայի արյան մեջ երկաթի պարունակության բարձրացմանը նրա կյանքի առաջին ամիսներին:
Օրգանիզմում երկաթի պարունակության մակարդակից է կախված նաեւ երեխայի ուղեղի զարգացումը: Շվեդ հետազոտողները հետւել են առողջ մայրերից ժամանակին լույս աշխարհ եկած 263 երեխաներին: Նրանց մի մասի պորտալարը կտրվել է ծնվելուց անմիջապես հետո (10 վայրկյանի ընթացքում), իսկ մյուս մասի պորտալարը՝ մի փոքր ավելի ուշ (մոտ երեք րոպե անց):
Չորս տարի անց հետազոտությանը մասնակցած գրեթե բոլոր երեխաները մոտավորապես նույն մտավոր կարողություններ ունեին: Սակայն գիտնականների հաջողվեց որոշակի տարբերություններ տեսնել: Հոգեբանական թեստերը ցույց տվեցին, որ այն երեխաների մոտ, ում պորտալարն ավելի ուշ էր կտրվել, ավելի զարգացած էին շարժական հմտությունները:
Հատկապես դա վերաբերվում էր տղաներին: Հայտնի է, որ տղա երեխաների մոտ երկաթի դեֆիցիտը հանդիպում է շատ ավելի հաճախ՝ աղջիկների համեմատ: Իսկ ահա ուղեղի զարգացման եւ IQ տեսանկյունից երկու խմբի երեխաները գրեթե չէին տարբերվում:
Հիշեցնենք, նախկինում նմանատիպ հետազոտություն էին իրականացրել Գրենադայի համալսարանի մասնագետները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր