• Latest news

Գարեջրի չարաշահումը Ձեզ կդարձնի տոկսինների զոհ

25 հունիսի, 2015  11:46

Գարեջրի շատ տեսակների մեջ մեծ քանակությամբ բորբոսած սնկերի կեսնագործունեության արդյունք հանդիսացող միկոտոկսիններ կան, որոնք կարող են կուտակվել օրգանիզմում եւ աստիճանաբար թունավորել այն: Այդ պատճառով գարեջրի չարաշահումը, ինչպես նշում են Վալենսիայի համալսարանի դեղաբան հետազոտողները, կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Միկրոսկոպիկ սնկերի կողմից արտադրվող միկոտոկսինները գտնվել են եվրոպական գարեջրի 154 նմուշի հետազոտության ընթացքում: Մասնագետների խոսքով՝ երկու ամենատարածված գարերջային տոկսիններն են դեզոկսինիվալենոլը, որը գտնվել է նմուշների 60 տոկոսի մեջ, եւ HT-2, որը գտել են նմուշների 9 տոկոսի մեջ: Աշխատության հեղինակները, սակայն, ընդգծում են, որ այս նյութերի պարունակությունը գարեջրի մեջ բավականին ցածր էր՝ նորմայից վեց անգամ:

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ տոկսիններ պարունակող գարեջրի կանոնավոր օգտագործումը միեւնույն է կարող է վնասակար լինել, քանի որ դրա արդյունքում միկոտոկսինների մակարդակը կարող է մոտենալ վտանգավոր շեմին կամ նույնիսկ գերազանցել այն:

«Միջինում տոկսինների՝ օրգանիզմի վրա բացասական ազդեցության ռիսկը բավականին ցածր է: Միկոտոկսիններով թունավորումը, սակայն, երկարատեւ գործընթաց է: Հավանաբար, դրա ախտանիշների՝ ի հայտ գալուց առաջ զգացնել կտան առողջական այլ խնդիրներ, որոնք կապված են գարեջրի չարաշահման հետ», - պնդում են գիտնականները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լոնդոնցի գիտնականները եկել էին այն համոզման, որ գարեջրի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ուղեղի աշխատունակությունը: Ինչ վերաբերվում է սննդամթերքում պարունակվող միկոտոկսիններին, հետազոտությունները հաստատում են այն միտքը, որ կանոնավոր օգտագործման դեպքում հնարավոր է, որ այս նյութերը իսկապես տոկսիկ ազդեցություն ունենան: Այս ռիսկը կապված է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականության հետ:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Food Chemistry ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել