• Latest news

Ցավը կարելի է բուժել համացանցի միջոցով

29 հունիսի, 2015  13:48

Մոտ ապագայում ցավը հնարավոր կլինի հաղթահարել ժամանակակից տեխնոլոգիաների՝ ախտանիշները վերահսկելու օնլայն կենտրոնների միջոցով: Ավստրալիացի գիտնականները պնդում են, որ տեխնոլոգիաների եւ համացանցի զարգացումը կարող է նվազեցնել բժշկին այցելությունների քանակը:

Հետազոտողները բացառիկ փորձարկում են իրականացրել, որին մասնակցել է ավելի քան 490 մարդ: Բոլոր կամավորները քրոնիկ տարբեր ցավեր ունեին: Փորձարկումից առաջ բոլոր կամավորները զննվել են բժիշկների մոտ, որոնք հաստատել են նրանց ախտորոշումը, ինչպես նաեւ բացառել վերջին վեց ամսվա ընթացքում այս կամ այլ հոգեբանական խնդիրների առկայությունը:

Գիտնականները դիստացիոն բուժման նոր մեթոդաբանության թեստավորում են իրականացրել: Բոլոր կամավորների բաժանել են երեք խմբի: Առաջին պումբը մշտապես օգտվում էր բժիշկների ծառայություններից համացանցի կամ հեռախոսի միջոցով: Երկրորդ խմբի կամավորները մուտքը համացանց եւ շփումը բժիշկների հետ սահմանափակ էր, սակայն նրանք կարող էին կապնվել վերջիններիս հետ խիստ անհրաժեշտության դեպքում:

Փորձարկման ընթացքում պարզ է դարձել, որ առաջին խմբ մարդիկ ութ շաբաթ շարունակ բժիշկների հետ խորհրդակցելու վրա ծախսել են միջինում 68 րոպե, երկրորդ խմբի կամավորները՝ 13 րոպե, երրորդ խմբի ներկայացուցիչները՝ 5 րոպե: Փորձարկման մասնակիցները պատմում են, որ նրանց մոտ նկատելիորեն նվազեց ցավն ու ախտանիշների դրսեւորման հաճախականությունը: Հարկ է նշել, որ այս մասին հայտնեցից բոլոր կամավորները՝ անկախ նրանց ներկայացրած խմբից ու բժիշկների հետ շփման հնարավորությունից 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել