• Latest news

Փայտացմամբ վարակվելու հինգ անսպասելի եղանակ

1 հուլիսի, 2015  17:44

Շատերը մտածում են, որ փայտացմամբ կարելի է վարակվել, օրինակ, ժանգոտած մեխով քերծվելու դեպքում: Սակայն, Քլիվլենդի կլինիկայի ինֆեկցիոնիստ Սյուզան Ռեմը պնդում է, որ ինֆեկցիայի աղբյուրները իրականում ավելի շատ են: Վարակման դեպքերի 30 տոկոսից ավելին այս կամ այն կերպ կապված է այգում եւ այգում աշխատելու հետ: Փայտացման հարուցիչները կարող են լինել հողի, փոշու, կենդանիների կղանքի մեջ: Փայտացմամբ կարելի է վարակվել նաեւ, օրինակ, եթե Ձեզ խայթել է մոծակը կամ որեւէ կենդանի է կծել:

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ շատ դժվար է փայտացում ախտորոշել: Հիվանդությունը սկսվում է այսպես՝ բակտերիաները վերքի մեջ են հայտնվում արյան հետ: Այնտեղ նրանք սկսում են բազմանալ՝ տոկսին արտադրելով: Վերջինս էլ սկսում է քայքայել նյարդային համակարգը: Առաջին հերթին ախտահարվում են վնասված մաշկի նյարդեր, իսկ այնուհետեւ՝ ոկրածուծի ու գլխուղեղի նյարդերը: Իսկ 5-10 օր անց ի հայտ է գալիս ամենասարսաթելի ախտանիշը՝ ծնոտների սեղմումը: Պարոնոցը կարծես թե անշարժանում է, մարդը սկսում է դժվարությամբ կուլ տալ: Որովայնը պնդանում է, այնուհետեւ  մկանային կծկումներ են սկսվում:

  Եթե փայտացումը սկսել է զարգանալ, այն կանխել այլեւս հնարավոր չէ: Բուժել՝ նույնպես: Սյուզան Ռեմը հիշեցնում է, որ փայատացմամբ պայմանավորված մահացության մակարդակը ԱՄՆ-ում կազմում է 91 տոկոս:

Իսկ ահա կանխարգելել փայտացումը հնարավոր է՝  պատվաստման միջոցով, որը տաս տարվա ընթացքում կապահովագրի Ձեզ հիվանդությունից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել