• Latest news

Մարդկանց 80 տոկոսը չի հասկանում արեւայրուկի քսուկների փաթեթավորման գրառումները

3 հուլիսի, 2015  17:44

Արեւայրուկի քսուկների փաթեթավորման գրառումները պետք է ավելի հասկանալի դարձնել, քանի որ մարդկանց 80 տոկոսը, կարդալով դրանք, պարզապես չի հասկանում, ինչի մասին է խոսքը: Այս մասին են վկայում Pharmaceutical Survey (RPS) հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած մարդկանց մեծամասնությունը չէր հասկանում, ինչ է նշանակում SPF: Շատերը չգիտեին նաեւ, որ SPF - Sun Protection Factor՝ արեւի ճառագայթներից պաշտպանվածության գործոն է եւ ենթադրում է միայն UVB ճառագայթներից պաշտպանվածություն, այնինչ մաշկի խնդիրների և նույնիսկ քաղցկեղի պատճառ կարող են լինել ինչպես UVB, այնպես էլ UVA ճառագայթները:

Որոշ քսուկների փաթեթավորման վրա կարելի աստղեր տեսնել, որոնք ցույց են տալիս UVA ճառագայթներից պաշտպանվածության մակարդակը:

YouGov-ի կողմից իրականացրած հարցմանը մասնակցել է 2057 մարդ, և նրանց կեսը հայտնել է, որ միշտ կամ շատ հաճախ արևայրուկի քսուկներ է օգտագործում: Հարցվածների 15 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի նայում, թե ինչ է գրած փաթեթավորման վրա:

Պրոֆեսոր Ջեյն Լոուրենսը Royal Pharmaceutical Society-ից, մեկնաբանելով հարցման արդյունքները, քսուկի տարբեր տեսակների փաթեթավորման վրա տարբեր տեղեկություններ կան, ինչը էլ ավելի է մոլորեցնում սպառողներին: Հենց այդ պատճառով ճիշտ կլիներ ոչ միայն գրառումները ավելի պարզ ու ընթեռնելի դարձնել, այլ բոլոր գրառումների համար մեկ ձևաչափ օգտագործել: Գրառումների հետ կապված խառնաշփոթի արդյունքում շատ մարդիկ կորցնում են արևի ճառագայթներից մաքսիմալ պաշտպանվածություն ապահովելու հնարավորությունը, ինչն էլ հղի է առողջական մի շարք խնդիրների զարգացման վտանգներով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել