Ամեն երրորդ հիվանդն աշխարհում մահանում է միոկարդի կաթվածից: Այս մասին հուլիսի 2-ի իր դասախոսության ընթացքում հայտնեց ռենտգենոէնդովասկուլյար ախտորոշման ու բուժման բաժանմունքի պետ, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, ԳԱԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Դասախոսությունը տեղի է ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, եւ նվիրված է եղել սրտի սուր իշեմի հիվանդության բուժման ժամանակակից տեխնոլոգիաներին՝ էնդովասկուլյար վիրաբուժությանը, որը թւոյլ է տալիս բուժել պացիենտներին առանց կրծքավանդակի հատման:
Բագրատ Ալեքյանը հայտնեց, որ Հայաստանում գոյություն ունի 7 կենտրոն, որոնք հաջողությամբ իրականացնում են այս վիրահատությունը:
Հայաստանն այսօր ստետնավորման իրականացված վիրահատությունների քանակով միջին դիրքերն է զբաղեցնում աշխարհում, սակայն այս ցուցանիշով առաջ է ՌԴ-ից:
Վերջին տարիներին Հայաստանը լուրջ ուշադրություն է հատկացնում այս խնդրին: Հունվարի 1-ից ներմուծվել է ստենտավորման միջոցով միոկարդի սուր կաթված ախտորոշմամբ հիվանդների անվճար բուժման ծրագիրը: «Հիվանդը բերվում է հիվանդանոց, շատ արագ բացվում է նրա անոթը: Սակայն ծրագիրը վերաբերվում էի միայն սուր կաթված տարած պացիենտներին», - պատմեց նա:
Սրտաբանի խոսքով՝ մահացությունն այս խմբում կազմում է 25 տոկոս, իսկ այս մեթոդի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել ցուցանիշը մինչեւ 5 տոկոս: Ռիսկի խմբում են հիմնականում 60-65 տարեկան տղամարդիկ:
Տոկոսային հարաբերակցությամբ՝ 80 տոկոս տղամարդիկ եւ 20 տոկոս կանայք:
Բագրատ Ալեքյանը հայտնեց նաեւ, որ 2009 թվականին աշխարհում ավելի քան 7 000 000 կորոնարոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվել եւ ավելի քան 3 500 000 կորոնար ստենտավորում: ԱՄՆ-ում ամեն տարի արվում է 1 150 000 ստենտավորում եւ 3000 000 աորտա-կորոնար շունտավորման վիրահատություն:
.
ՌԴ-ում 2014 թվականին իրականացվել է մոտ 126 հազր մաշկային կորոնար միջամտություն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր