• Latest news

Ռուսաստանցի մասնագետին զարմացնում է, որ Հայաստանում ալյուրի հարստացման ծրագիրն ընդդիմախոսներ ունի

2 հուլիսի, 2015  17:31

Վիկտոր Թութելյանը՝ ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգն ու Ռուսաստանի սննդի ինստիտուտի տնօրենը, զարմացած է նրանով, որ ալյուրի հարստացման ծրագիրն ընդդիմախոսներ ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ, իր կարծիքով, ծրագիրն անվտանգ է եւ դրական է անդրադառնալու բնակչության առողջության վրա:

Նրա խոսքով՝ Հայաստանը, չնայած կյանքի որակին ու այլ գործոններին, կրթության ու առողջության հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից ամենաառաջադեմ երկրներից է:

«Սակայն, չգիտես ինչու, սնունդը վիտամիններով հարստացնելու ծրագրի ընդդիմախոսներն այստեղ անչափ շատ են: Դա ինձ շատ զարմացրեց: Ամբողջ աշխարհին դա գոհացնում է, իսկ Հայաստանը, չգիտես ինչու, դեմ է», - նշեց Վիկտոր Թութելյանը՝ հավելելով, որ այսօր նա դասախոսություն է կարդալու բժշկական համալսարանի ուսանողների համար՝ բնակչության սննդի ակտիվացման մասին:

Նրա խոսքով՝ մարդիկ այսօր ակտիվ կենսակերպ չեն վարում, եւ, եթե նրանք ավելի շատ կալորիաներ օգտագործեն, քան օգտագործում են, կսկսեն ավելորդ քաշ հավաքել: Իսկ ահա սննդակարգը սահմանափակելու դեպքում օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ վիտամիններ եւ այլ միկրոնուտրիենտներ, ինչը կարող է բացասաբար ազդել առողջության վրա:

Բացի այդ՝ կալորիաների բարձր մակարդակ դեռ չի երաշխավորում, որ օրգանիզմը կստանա բոլոր անհրաժեշտ նյութերը, քանի որ բազմակի վերամշակված սննդի մեջ, որը ամենատարածվածն է այսօր, վիտամիններ ու միներալներ գրեթե չեն մնում: Օրինակ, սպիտակ ալյուրի մեջ, ինչպես նաեւ սպիտակ հացի մեջ, գրեթե չկան օգտակար նյութեր: Դրանք հեռացվել են ալյուրից այն աղալու ժամանակ:

Այս խնդրի լուծումը  Թութելյանը տեսնում է արհեստական միկրոնուտրիենտների ընդունման  եւ դրանով ալյուրը հարստացնելու մեջ: Դա, նրա խոսքով, չի ավելացնի սննդակարգի կալորիականությունը, սակայն օրգանիզմի կտա դրա գործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել