4-րդ միջազգային բժշկական համագումարի պատվիրակները այցելեցին հայերի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծառուղի են բացեցին՝ Ցեղասպանության տարիներին մարդկային կյանքեր փրկած կամ Ցեղասպանութայն զոհ գնացած բժիշկներին:
Համագումարի հյուրերը՝ ՀՀ առողջապահության նախարար Արեմն Մուրդյանի եւ համագումարի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հիշատակի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերին, ինչից հետո այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ այսօր հատուկ ցուցադրություն է բացվել՝ այդ տարիներին աշխատող բժիշկներին նվիրված:
Արմեն Մուրադյանն ու Արա Բաբլոյանը գրառումներ թողեցին Սգո մատյանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր