• Latest news

Ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները. Այրազատ Կազարյան

3 հուլիսի, 2015  19:41

Ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատությունները պակաս արդյունավետ չեն, քան բաց վիրահատությունները, եւ մի շարք առավելություններ ունեն: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց ազգությամբ հայ վիրաբույժ, որը վերջերս է արժանացել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի շքանշանին, բժշկական գիտությունների դոկտոր Այրազատ Կազարյանը:

Նրա խոսքով՝ լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունը միայն այն չէ, որ պացիենտների մոտ փոքր, աննշան հետքեր են մնում ողջ որովայնը հատող սպիի փոխարեն: Ավելի լուջ առավելություններն այն են, որ հիվանդը ավելի արագ է ապաքինվում, եւ արդեն երկու օր անց վիրահատությունից հետո կարող է տուն գնալ: Բացի այդ՝ հետվիրահատական ցավերն այս դեպքում ավելի քիչ են, իսկ ինֆեկցիոն բարդացումների հավանականությունը շատ ավելի ցածր է՝ բաց վիրահատությունների համեմատ:

Աշխարհի առաջատար կլինիկաներում լապարոսկոպիկ վիրհատությունները այսօր շատ ավելի տարածված են, սակայն Հայաստանում դրանք դեռեւս հազվադեպ են իրականացվում: Այրազատ Կազարյանի խոսքով՝ պատճառն այն է, որ  համապատասխան սարքավորումները Հայաստանում քիչ են, իսկ եղած տեխնիկան այնքան էլ լավ վիճակում չէ: Իսկ անորակ տեխնիկայի հետ աշխատելը վտանգավոր է, այդ պատճառով շատ բժիշկներ դեռեւս նախընտրում են ավելի հին մեթոդներ կիրառել:

«Եթե Հայաստանում համապաստասխան սարքավորումներ լինեն, մեր կլինիկայի ներկայացուցիչները կկարողանան գալ այստեղ, եւ այդպիսով մենք կնպաստենք երկրում այս ուղղության զարգացմանը», - նշեց բժիշկը:

Այրազատ Կազարյանը, ով պարգեւատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով («H.M. Kongens gullmedalje i medisin») հենց բժշկության ոլորտում հետազոտությունների համար,  Հայաստան է ժամանել 4-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցելու համար, որի ընթացքում ելույթ է ունեցել ենթաստամոքսային գեղձի վիրահատությանը նվիրված դասախոսությամբ: Իր ելույթում նա պատմել է այս վիրահատությունների տարբեր մոտեցումների մասին, դրանց արդյունքների, ինչպես նաեւ հնարավոր բարդությունների ու բարդացումների մասին: Այս տեղեկությունները, նրա խոսքով, կարող են օգտակար լինել վիրաբույժներին եւ բազմաթիվ այլ բժիշկներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել