• Latest news

Լապարոսկոպիկ վիրահատությունն արդյունավետությամբ բաց վիրահատությանը չի զիջում.Այրազատ Կազարյան

24 սեպտեմբերի, 2014  12:32

Օրեր առաջ մեր հայրենակիցներից մեկը՝ վիրաբույժ Այրազատ Կազարյանը «H.M. Kongens gullmedalje i medisin»-ի (Նորին Գերազանցություն Նորվեգիայի թագավորի ոսկե մեդալ՝ բժշկության բնագավառում) այս տարվա մրցանակով էր պարգեւատրվել, որը գիտական հետազոտություններում նշանակալի ներդրում ունեցող մասնագետներին է շնորհվում:

NEWS.am Medicine-ի թղթակցին Այրազատ Կազարյանը պատմել է այն մասին, թե ինչ հետազոտությունների շնորհիվ է Հարալդ Հինգերորդ Թագավորի Ոսկե մեդալին արժանացել:

Պարզվում է՝ պարգեւը մինիմալ ինվազիվ վիրաբուժության (մասնավորապես՝ լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների հեռացման) ոլորտում գիտական աշխատանքների համար է շնորհվել:

Այրազատ Կազարյանի խոսքով, արդեն մոտ 15 տարի է, ինչ լապարոսկոպիկ մեթոդը նաեւ լյարդի ու ենթաստամոքսային գեղձի ուռուցքները հեռացնելու նպատակով է կիրառվում: Սակայն բազմաթիվ բժիշկներ ծայրահեղ պահպանողական են եւ դեմ են հիշյալ մեթոդին, քանի որ կարծում են, որ այն չի կարող նույնքան ռադիկալ լինել, որքան բաց վիրահատությունը:

Նրանց հիմնական փաստարկը հետեւյալն է. չնայած այն բանին, որ լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հիվանդն ավելի շուտ է վերականգնվում եւ բուժհաստատությունից դուրս գրվելու հնարավորություն ստանում, դեռեւս հայտնի չէ, թե երկարաժամկետ հատվածում որքանով այն կարող է արդյունավետ լինել եւ որքան ժամանակ հիվանդը կարող է ապրել: Լապարոսկոպիկ վիրահատության դեմ արտահայտվող բժիշկները համոզված են, որ բաց վիրահատության ժամանակ հեռացվում են ուռուցքի բոլոր բջիջները, եւ հիվանդն ավելի երկար է ապրում:

Այրազատ Կազարյանը լապարոսկոպիկ վիրահատության կարճաժամկետ եւ երկարաժամկետ արդյունքներն է ուսումնասիրել եւ պարզել, որ լապարոսկոպիկ մեթոդով իրականացված վիրահատությունն իրականում նույնքան արդյունավետ է, որքան բաց վիրահատությունը: Կյանքի միջին տեւողության տեսանկյունից, խնդրո առարկա մեթոդի գործարկմամբ վիրահատված հիվանդներն էլ ոչնչով չեն զիջում բաց վիրահատության ենթարկվածներին:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել