• Latest news

Տղամարդն իր մոտ ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշեց Սթիվեն Հոքինգի մասին ֆիլմ դիտելուց հետո

6 հուլիսի, 2015  21:36

62-ամյա Փոլ Վայլին ինքնուրույն իր մոտ ծանր հիվանդություն՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշեց բրիտանացի հանճարեղ ֆիզիկոս Սթիվեն Հոկինգի մասին ֆիլմ դիտելուց հետո:

Այդ չարաբաստիկ երեկո Թոլն իր կնոջ՝ Ջեյնի հետ գնաց «Սթիվեն Հոկինգի տիեզերքը» ֆիլմը դիտելու, և այդ ֆիլմը նրա համար իսկական մզձավանջ դարձավ: Ֆիլմը մարմասն պատմում է երիտասարդ ֆիզիկոսի մոտ ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացման, հիվանդության ախտանիշների աստիճանական ի հայտ գալու մասին: Փոլը հայտնաբերեց, որ բոլոր այդ ախտանիշները ինքը ևս ունի:

Եվ, չնայած նրան, որ Ջենն ամեն կերպ փորձում էր հանգստացնել ամուսնուն, տղամարդը գնաց բժշկի: Շուտով Փոլի՝ իր իսկ նկատմամբ արված ախտորոշումը հաստատվեց: Փոլի մոտ իսկապես անբուժելի կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշեցին:

Կողային ամիոտրոֆիկ սկլերոզը շատ ծանր նեյրդեգեներատիվ հիվանդությունը, որը հանգեցնում է շարժական նեյրոնների մահվան, և դանդաղ մահ 2-7 տարվա ընթացքում: Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոկինգը մոլորակի այն երկու բնակիչներից մեկն է, որոնց դեպքում այս հիվանդությունը չհանգեցրեց մահվան:

Առայժմ ժամանակակից գիտությունը չի կարող բուժել այս հիվանդությունը կամ հիվանդների կյանքի որակի բարելավում ապահովել: Միակ գոյություն ունեցող դեղորայքը՝ ռիլուզոլը, որոշ դեպքերում կարող է դանդաղեցնել հիվանդության ախտանիշները 3-5 ամիս: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել