• Latest news

Ինչու՞ հայերը չեն վստահում բժիշկներին եւ դիմում են ժողովրդական բժշկության օգնությանը

25 հուլիսի, 2015  13:52

Հեքիմների ծառայությունները բավականին լուրջ վստահություն են վայելում Հայաստանում: Սակայն ինչու՞ են մարդիկ նախընտրում դիմել հեքիմներին, այլ ոչ բժիշկներին, որոնք շատ տարիներ անցկացրել են համալսարաններում եւ դիմպլոմ ստացել: Հարցի շուրջ իր մտորումներով է կիսվում օրթոպեդ-տրավմատոլոգ Հակոբ Հովհաննիսյանը:

Այսօր բժիշկների «ռեյթինգը» բավականաչափ նվազել է, եւ դրանում մեղավոր են իրենք բժիշկները եւ այն որ, բժշկությունն այստեղ բիզնեսի է վերածվում, ինչը բացարձակապես անթույլատրելի է: Իր դերն է խաղում, սակայն, նաեւ բնկաչության հոգեբանությունը:

Իսկ ինչո՞վ է բացատրվում բժիշկների ցածր ռեյտինգն ու այն, որ մարդիկ նախընտրում են դիմել հեքիմներին:

Հակոբ Հովհաննիսյանը օրինակ է բերում: Եթե, ենթադրենք, հիվանդն ինչ-որ խնդիրներ ունի, որոնցով կարող է դիմել կամ բժշկի կամ հեքիմի: Եթե նա դիմում է հեքիմին եւ վերջինս նրան օգնում է, նա սկսում է բոլորին պատմեց, ինչպես գնաց առաջին հայացքից անգրագետ մեկի մոտ եւ ինչպես վերջինս ինչ-որ տեղին դիպչեց, ինչ-որ բան դրեց, կարդաց աղոթ, եւ խնդիրն անհետացավ: Իսկ եթե հեքիմը չի օգնում մարդուն, եւ ամեն ինչ վատթարանում է, բարդացումներ են ի հայտ գալիս, բայց մարդը երբեք այդ մասին ոչ մեկին չի պատմում, քանի որ դրանից հետո նա վախենում է, ո նրան կծաղրեն հեքիմին դիմելու համար:

Իսկ եթե այդ պացիենտը դիմում է նույն խնդրով բժշկին եւ բժիշկը օգնում է նրան, նա ոչ մեկին չի պատմում այդ մասին, քանի որ դա նրա համար բնական է: Իսկ եթե բուժման ընթացքում խնդիրներ են ի հայտ գալիս, մարդը միանգամից սկսում է բոլորին պատմե, որ բժիշկը «լավը չէ» եւ չկարողացավ օգնել:

Արդյունքում ստացվում է, որ մարդիկ հեքիմների գործած հրաշքների մասին պատմություններ են լսում, իսկ բժիշկների մասին՝ միայն վատը, քանի որ բժիշկների հաջողությունների եւ հեքիմների անհաջողությունների մասին բոլորը միշտ լռում են: Լռում են նաեւ այն մասին, որ երբեմն հեքիմի անհաջողության հետեւանքների հետ աշխատում են բժիշկները, քանի որ այստեղ բարդացումները շատ են՝ գոնե այն պատճառով, որ պացիենտը սկզբում ինչ-որ հիմարություններ է անում հեքիմի խորհորդով, իսկ մասնագիտական օգնության դիմում է շատ ուշ: Սակայն դա եւս կարող են ներկայացնել որ բժշկի անհաջող բուժման հետեւանք:

Արդյունքում ստացվում է այնպես, որ հեքիմները շատ լավն ե, իսկ բժիշկներից ոչ մի լավ բան սպասել պետք չի: Հակոբ Հովհաննիսյանը, բնականաբար, չի բացառում, որ կարող ենն լավ հեքիմներ լինել: Սակայն ում դիմել՝ բժշկին թե հեքիմին, ամեն մարդ ինքնուրույն պետք է որոշի:

«Ամեն մեկն ինքն է որոշում ընդունում եւ ընտրում իր բժշկին, ավելին՝ ցանկացած բժիշկ արժանի է իր պացիենտին», - եզրափակեց օրթոպեդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել