• Latest news

Ծառի ճյուղը մխրճվել է հեծանվորդի պարանոցի մեջ. նա ողջ է մնացել

24 հուլիսի, 2015  15:41

Ամերիկացի 40-ամյա հեծանվորդը վայր է ընկել  հեծանվից եւ առաջին հայացքից շատ լուրջ վնասվածք ստացել: Ծառի ճկուղը մխրճվեց նրա պարանոցի մեջ: Բարեբախտաբար, տղամարդը, որի անունը չի նշվում, իրենց ճիշտ պահեց եւ չփորձեց հեռացնել պարանոցից ճյուղը, այլ  հաղթահարեց մոտ 30 կմ:

Նյու Մեքսիկոյի համալսարանում սկանավորումը ցույց տվեց, որ ճյուղը մխրճվել է նրա պարանոցի մեջ 1.6 սմ երկարությամբ և ինչ-որ անհասկանալի կերպով մնացել տրախեայի ու զարկերակի միջև: Եթե զարկերակը վնասվեր, տղամարդը արնաքամ կլիներ դեռ մինչև բժիշկների ժամանումը:

Եթե հեծանվորդը փորձեր ինքնուրույն հանել չյուղը, նա դժվար թե հասներ մինչև հիվանդանոց: Այս տղամարդու օրինակով բժիշկները ուզում են զգուշացնել այս ու նմանատիպ այլ վնասվածքներ ստացող մարդկանց այն մասին, որ չի կարելի հանել մարմնի մեջ մխրճված ցանկացած օտարածին առարկաները: Հատկապես վտանգավոր են գլխի ու պարանոցի վնասվածքները:

Իսկ ահա տվյալ դեպքում վիրաբույժները հանեցին ճյուղը տղամարդու պարանոցից և մշակել վերքը: Շուտով նա դուրս գրվեց հիվանդանոցից առանց որևէ բարդացումների: Այժմ նա իրենց լավ է զգում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է