• Latest news

Աղիքային վարակի բռնկում Նորագավիթում. Հավանական պատճառը ջուրն է

24 հուլիսի, 2015  21:14

Հուլիսի 24-ին, ժամը 11:30-ին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Նորագավիթ 10-րդ փողոցի տներից մեկում արձանագրվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպք: Նախարարության մասնագետներն իրականացրել են դեպքի համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հարակից տներում նույնպես կան նման գանգատներով անձինք: Անմիջապես կազմակերպվել են բակային համայցեր, որոնց արդյունքում եւս հայտնաբերվել են մի շարք հիվանդներ: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Ընդհանուր թվով արձանագրվել է տարբեր տարիքի 40 հիվանդ: Բոլորի վիճակը թեթեւ է: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:

Կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, հոսող եւ պահեստավորված ջրից:

Դեպքերի թեթեւ կլինիկական ընթացքը, տարբեր տարիքային խմբերի ընդգրկումը, որոշակի տարածքում միաժամանակյա դեպքերի արձանագրումը, բնակչության շրջանում իրականացված հարցախույզերի արդյունքերը վկայում են, որ բռնկման հավանական պատճառը ջուրն է:

Աշխատանքները շարունակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել