• Latest news

4 քայլ՝ հեպատիտով վարակումը կանխելու համար

28 հուլիսի, 2015  14:42

Հեպատիտ դեմ պայքարի միջազգային օրվա հետ կապված՝  NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում չորս քայլ, որոնք կարող են կանխարգելել դարի ամենախնդրահարույց հիվանդություններից մեկի՝ հեպատիտի տարածումը:

1. Պատվաստում հեպատիտ B-ից

Հեպատիտ B-ն միակ հեպատիտն է բոլոր հեպատիտներից, որից կա արդյունավետ պատվաստում: Ինչպես նշեց Հայաստանի հեպատիտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը, այժմ հեպատիտ C-ից է պատվաստանյութ մշակվում, սակայն պարզ չէ, երբ այն պատրաստ կլինի: Իսկ հեպատիտ B-ից պատվաստանյութը 153 երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի ազգային ծրագրերում է ընդգրկված: Այստեղ այս պատվաստումն անում են նորածիններին, ինչի շնորհիվ վերջին տարիներին մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ ոչ մի դեպք չի արձանագրվել:

Հիշեցնենք, որ ԱՀԿ տվյալներով, ամեն տարի մոտ 78 հազար մարդ աշխարհում մահանում է հեպատիտ B-ով վարակվելու արդյունքում:

 

2. Սքրինինգ ու անալիզներ

Հեպատիտ C-ն կարող է շատ երկար զգացնել չտալ՝ դանդաղ վնասելով լյարդը, հանգեցնելով ցիռոզի կամ ուռուցքների: Հիվանդության ժամանակին ախտորոշումը կօգնի հաղթահարել այն՝ կանխելով դրանով հավանական բարդացումերն ու այլ մարդկանց վարակելը:

3. Տեղեկացվածություն

Տեղեկացված մարդն կյանքի բոլոր ոլորտներում ավելի զգույշ կլինի, եւ նրա վարակվելու հավանականությունը շատ ավելի ցածր կլինի: Կարդացեք այն մասին, թե ինչ է հեպատիտը եւ ինչպես է այն փոխանցվում: Եվ մի մոռացեք, որ, ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, հեպատիտն արդեն իսկ դադարել է մարդկանց որոշակի խմբի հիվանդություն լինել: Աշխարհում ամեն երրորդ մարդը համարվում է վիրուսակիր:

4. Առողջապահության կազմակերպում

Շատ պացիենտներ վարակվում են ոչ անվտանգ բժշկական մանիպուլյացիաների ժամանակ: Այդ պատճառով չորրորդ քայլը պետք է անեն առողջապահության կազմակերպիչները` ապահովեն անվտանգ պայմաններ կլինիկաներում, ինչպես նաեւ գեղեցկության սրահներում , որտեղ կա ինֆեկցիաների տարածման հավանականություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել